Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անկաջ դրեց, տեհավ խըռըմփալեն քնած ա, ուսուլով ձեռը տարավ մազերը, դե՛ս քրքրեց, դե՛ն քրքրեց, մըն էլ ի՜նչ տենա՝ մի կարմիր մահդի կտոր, վրեն օխտ-ութ ակը շարոտած, ընե՛նց էլ մի շողշողում ին, ֆըրֆըրահար գալի, որ քիչ էր մնում մարդի աչք քոռացնեին թողային։ Էս որ տեհավ, նոր մի քիչ խեղճի սիրտը արխեյնացավ, տեղն ընկավ։ Քրտնած մատներով որ բռնել էր, ակները մի քիչ սևացել ին, ասեց. «Դնեմ արևը, չորանա, եդ վեր ունեմ պահեմ»։ Մահդի կտորը վե կալավ, դրեց արևը։ Որդիան որ էր է՛ն դհիցը մի ագռավ վեր էկավ, հալբա՛թ իմացավ միս ա, մահդի կտորը կտցեց, թռավ։ Տղեն ընկավ եննուցը, թը՜ռ հա թը՜ռ, թը՜ռ հա թըռ, թը՜ռ հա թըռ, համա էլ ո՛ւր, տարավ ու տարավ: Շատ գլխին վա՛յ տվեց, լաց էլավ՝ համա էլ ի՛նչ, բանը բանից անց էր կացե։ Մնացել էր շիվարած, չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի, ի՛նչ էրեսով կնկա էրեսին էրևա։ Միտք արեց, միտք արեց, վերջն ասեց՝ լավն էն ա գլուխ վեր ունեմ, էթամ մի գհով, աշխատանք անեմ, մի քանի շահի հավաքեմ, նոր ընդիան տամ էթամ Ըստամբոլ։ Չունքի գիտար, եդ ու աղաք թագավորի աղջիկն էլ կգա Ըստամբոլ, ասեց. «Ընդե իրար կգտնենք»։ Ըտենց էլ արեց, ուսուլով կնկա գլուխը վե կալավ ծնկան վրիցը, դրեց գեննին, բերեց ձին թամքեց, նի էլավ՝ յա՜լլա։

Գնաց, գնաց, գնաց, շատ գնաց թե քիչ աստոծ ա խաբար, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, լիս գնաց, մութ գնաց՝ դուս էկավ Թիֆլիսա շհարը։ Ըստե իրա ձին, ասպարները քոմմա ծախոտեց, փող շինեց, որ նրանով մի քանի օր սթար անի, ընչանք մի քանի կպնիլը։ Դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, սրա՛ն հարցրեց, նրա՛ն հարցրեց, վերջը մի հարուստ մարդի ռաստ էկավ։

— Ա՛ղպեր,— հարցրեր էդ հարուստ մարդը,— կատեպան չե՞ս ըլնի:

— Խի՛ չեմ ըլնի, աղա,— ասեց տղեն,— զաթի ես էլ գեղցի, ռանչպար մարդ, հենց էդ իմ սիրած փեշակն ա։

Իրար հեննա խոսացին, պրծան, բարըշեցին տարեկան եռեսուն մանեթ, վրեն էլ մի ձեռք շոր։

Էս մեր կատեպանն ա՝ Թիֆլիսա շհարումը մնում ա, էդ հարուստ մարդի հիքին բեջարում, մուղաթ կենում, իրա վախտին շրում, քախանում, էտում, թաղում, եդ տալի, մախլաս, գլխներդ ի՛նչ ցավացնեմ, հիքումն ինչ չարչարվում էր՝ չարչարվում, իրիգունը