Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դունչը գալիս էր, նրանց տան բանին հասնում, աղաքներին ղուլլուղ անում, է՛ս անում, է՛ն անում, ընենց որ քոմմքով էլ նրան ընե՛նց ին սիրում, ընե՛նց ուզում, ոնց որ մի տան տղա։ Ըսենց մի քանի տարի կացավ դրանց կշտին, մի քանի մանեթ փող շինեց, վերջը միտք արեց, ասեց. «Էթամ կնկանս հավարին, աշխարե-աշխար, երկրե-երկիր ման գամ, բալի գտնեմ»։

Էդ հարուստ մարդը շատ կպավ յախեն, թե մի տարի էլ կա՛ց, մի՛ էթա՝ չէլավ, ասեց.— Չե՛մ կարա, որ չե՛մ կարա, մուրազ ունեմ, պտի էթամ։

Դե՛ աղեն էլ ի՛նչ պտի ասեր. տեհավ՝ չիլնում, չի ուզում, բերեր նրա փողը տվեց, մի ձեռք էլ լավ շոր առավ, հագցրեց, ճամփու դրեց: Կատեպանը հենց նոր էր ոտը շեմքիցը դուս դրե, աղեն եննուցը ձեն տվեց։

— Տղա՛,— ասեց,— մտիցս ընկել էր, մեր հիքումը մի չոր բարդի կա, մի է՛թաս կտրես, կոտորես, ցախ անես, լցնես սելը, բերես տուն, եննա էթում ես՝ գնա՛, աստոծ քեզ հեննա։

— Ա՛չքիս վրեն, ա՛ղա,— ասեց կատեպանը,— ըստե ինչ կա, որ քու խաթըր կոտրեմ. ըսօր չեմ էթա, էգուց կէթամ, մին չի՞։

Էն սհաթը եդ դառավ, էկավ տուն, սելը լծեց, կացինը քցեց վրեն, պարանը քցեց վրեն, քշեց՝ դուզ դպա հիքին։ Էկավ հիքին, կացինը վե կալավ, գնաց աղի ասած բարդին կտրեց, կոտորեց, բարձեց սելը, եննա ուզում էր ծառի խուր ու խուշը[1] կիտի, տեհավ՝ ըհը, ագռավի տարած մահդի կտորը՝ ակները քոմմա վրեն, էդ խուր ու խուշի միջին։ Դու մի՛ ասի, էն ագռավի բունը էն բարդու ծերին ա էլե. մահդի կտորը որ կտցել ա, բերել ա դուզ իրա բունը։

— Փա՛ռքդ շատ ըլնի,— ասեց, աստոծ, որ իմ մալը էլ եդ ինձ ղսմաթ արիր, էս հետ պարզէրես կէթամ կնկանս կուշտը։

Ակները շորի միջին ղայիմ փաթթեց, դրեց ջեբը։ Բերեց սելը լծեց, քշեց էկավ, ցախը տանը դարտկեց, գշերն էլ ընդե կացավ, նոր էն մի օրը առավոտը սուրբ ծեքի հեննա վե կացավ, ուրախ֊ուրախ ճամփա ընկավ դպա Ստամբոլ։

Սրան թողանք էթա, գանք խաբար տանք թագավորի աղջկանիցը։

  1. Տպագիր տեքստում՝ խուշուր-մուշուրը, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։