Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորի աղջիկն ա՝ ո՛ր մի վախտ աչքը բաց ա անում, տենում մարդ-մադաթ չկա, մարդի ձին էլ ընդե չի՝ նստում ա ուքուր-ուքուր լաց ըլնում։ Ձեռը տանում ա մազերը, տենում խճճված ու ակներն էլ միջին չի:

— Հե՜յ գիտի թամահքյար մարդ, ասում ա,— քնած վախտս ակները հանել ա, գլուխ առե, փախե։ Փա՛ռք քեզ,— ասեց,— աստոծ, փա՛ռք քու ողորմությունին:

Խեղճը կենում ա, կենում ա, ասում ա. «Ով գիտա, բալի մարդս գալիս ա»։

Կենում ա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ էնքա՛մ կենում ա, որ մութը գետինը կոխում ա, տենում ա՝ ո՛նչ մարդ կա, ոնչ զադ, նո՛ր վեր ա կենում դառը-տխուր ձին նիլնում, ընկնում ճամփա։ Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, գշեր, ցերեկ գալիս ա, հասնում ա Ստամբոլա շհարը։ Զեռին էլի շատից֊քչից փող ա մնացած ըլնում, բերում ա ըստե էդ փողովը մի փուռ ա բաց անում, հաց ծախում․ սավայի էդ՝ մի հատ էլ ղարըբանոց ա շինիլ տալի, որ շհարումը ի՛նչքամ քյասիբ֊քյուսուբ, ղարիբ մարդ ըլնի, գա, ըտե սթար անի. «Բա՛լի,— ասում ա,— ըսենցությունով կարենամ մարդիս գտնի»:

Ըսենց մեր կատեպանն էլ, որ մի քանի տարուց եդը ոտը դնում ա Ստամբոլա շհարը, էթում ա սրա՛ն, նրա՛ն հարցնում, թե.– Էնթավուր էժան քարվանսրա, զադ չե՞ք գիտա, էթամ վե գամ:

— Հրենիկ ֆլա՛ն տեղն,— ասում են,— ֆլա՛ն մարդը ղարըբանոց ա շինե, քյասիբ֊քյուսուբ, ղարիբ մարդիկ էթում, ընդե կենում են, ո՛նչ փող են տալի․ ո՛նչ զադ, ուզում ես՝ դո՛ւ էլ գնա։

Զաթի նա էլ էսթավուր բանի էր ման գալի, ուրախ-ուրախ վեր ա կենում, էթում՝ հարցնելոն, հարցնելոն[1] ման գալի, էդ ղարբանոցը գտնում։

— Ղա՛րիբ եմ, ա՛նճար եմ,— ասում ա կատեպանը,— չի՞լնի, մի տեղ տաք, սթար անեմ:

— Խի՞ չիլնի,— ասում են: Բերում են սրան մի օթախ տալի, որ կենա:

  1. Տպագիր տեքստում նույն «հարցնելն» բառը կրկնվում Է երրորդ անգամ, որը բանահավաքի ձեռքով ջնջված՝ է (Ծ. Կ.):