Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բեզրգյանը հրամայում ա նոքարներին, պարանը կախ են տալի, տղին ֆորիցը հանում:

— Դու ասում ես՝ ֆլան թագավորի տղեն ե՞ս,— հարցնում ա:

— Հա՛ բեզրգյանը սաղ ըլնի, ֆլա՛ն թագավորի տղեն եմ:

— Չե՞ս գա քեզ տանեմ ինձ տղա շինեմ,— հարցնում ա բեզրգյանը,— հազիր ես էլ տղա չունեմ։

— Չէ՛, բեզրգյանը սաղ ըլնի, չե՛մ կարա. ես դեռ հլա մուրազ ունեմ, պտի էթամ։

— Լա՛վ, դու՛ գիտաս, որ մուրազ ունես՝ գնա՛. աստոծ քեզ հետ։

Բեզրգյանի հեննա մնաս բարով ա անում, նիլնում Սև ձին, էթում։

Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի չայիր-չիման տեղ վեր ա գալի, որ մի քիչ դինջանա, էլ եդ վե կենա, էթա։

Մի լավ դինջանում ա, հաց ուտում, վե կենում նիլնում ձին, որ էթա՝ թուրը ղնիցը դուս ա գալի, ընկնում աղաքը.

- ՛Ա՜յ հարա՜յ,— ասում ա,— բաս պտի դուշման գա աղաքս։

Էն սհաթը թուրը վեր ա ունում ձեռը՝ ընդե հազիր կաննում, դուշմանի ճամփեն պահում։

Մի քիչ կենում ա կենում, տենում ա էն դհիցը մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի՝ ոնց որ մի եքա սար:

— Հը՜, հողածին,— ձեն ա տալի,— օձն իրա պորտովը, ղուշն նրա թևովը ընչանք հմի իմ ահիցը չի կարացե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե։

— Ղո՛վտ աղպեր,- ասում ա տղեն,– էլ խի՞ ես պարծենամ. աստոծ մի ֆոգի քեզ ա տվե, մի ֆոգի՝ ինձ. ուզու՞մ ես՝ արի մեյդան, կռվենք:

— Լա՛վ,— ասում ա,— արի՛։

Էս ասում են թե չէ, հասնում են իրար։ Կռվում են, կռվում են, կռվում՝ ընչանք իրիկուն կռվում են, իրար արենճեճեխ, արենկոլոլ անում, նրանցից ոչ մինն էլա չի կարում զոռի։

—Թագավորի ցեղ,— ասում ա ղովտը,— ըսօր հե՛չ. արի էթանք իմ ամարաթը, ընդե քնենք, դինջանանք, առավոտը էլի գանք կռվենք. հալբաթ աստոծ յա ինձ կտա, յա քեզ։

— Լա՛վ,— ասում ա,— է՛թանք։

Էթում են ամարաթը: Էդ գշերն ըտե քնում են, առավոտը սուրբ ծեքին էլ եդ գալիս կռվում։ Կռվում են, կռվում են, կռվում՝