Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. էսքամ վախտ էլ ես աշխարե֊աշխար, երկրե-երկիր եմ ընկե, իմ կնկա հավարին եմ ման գալի:

Թագավորն էս որ լսեց թե չէ, էն դհիցը ձեն տվեց.— Տղա՛,— ասեց,— է՛ն[1] թագավորը հենց ես եմ, որ կամ։ Բաս որ ըտենց ա,— ասեց,– հախ ու նհախ իմ աղջիկը ես քեզանից կուզեմ, էլի դու խաբար կըլնես նրանից, մարդ չէ։

— Ես էլ թագավորի սառաֆն եմ, ձեն տվեց էն մեկել դհից սառաֆը,— ես էլ իմ տղեն կուզեմ քեզանից։

Նոր ըստե փռնչին (թագավորի աղջիկը)[2] մեջ ընկավ։

— Թագա՛վորի սառաֆ,— ասեց փռնչին,— դու քու տղեն ես ուզում, ընենց չի՜։

— Հա՛,— ասեց սառաֆը:

— Տղիդ ինչ ա՛րել են, ասեց փռնչին, տեղն ա. խի՞ էր ուզում թագավորի աղջկանը սըպանի, որ վերջն էն օղիեն իրտ գլուխը գար: Էդ ասսու հալալ դատաստա՜նն ա, ասեց,— որ էլ խոսք չունես ասելու։— Եննա թագավորին հարցրեց.— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— դու էլ քու աղջիկն ես ուզում, ընենց չի՞։

— Հա՛, ասեց թագավորը։

— Կա՛ց, — ասեց,— էթամ բերեմ։— Գնաց իրա օթախը, փռնչու շորերը հանեց, աղջկա շորեր հագավ, գլուխը շինեց, կոկեց, զուգվեց, զարդարվեց՝ էկավ ընդե կաննեց։

Աղջկանը տենալու բաշտան թագավորը մի դհից, տղեն մի դհից վազեցին, փաթթվեցին ճտովը, ուրախությունից լաց էլան, խոսք չէր գալի բերանները, որ խոսային։ Սառաֆը հո՝ մնացել էր էշ կտրած, բերանը բաց սրանց մտիկ անելոն։

Նոր նստեցին թազադան քե՜ֆ, ուրախությո՜ւն, ընչանք լիսվելիս կերան, խմեցին, ջա՛ն ասեցին, ջա՛ն լսեցին, իրար գլխով անցկացածը նաղլ արին, հին դարմանը քամուն տվին, դաշգա՛ն, դաշգա՛ն, դե՛սից դե՛նից ասեցին, խոսացին, մասլահաթ արին։

Սրանից դենը մի քանի օր էլ կացան Ստամբու, նոր ըստե ինչ ունեին֊չունեին, հավաքեցին, կապոտեցին, քոչ ու բարխանա արին, ճամփի թադարեք տեհան, չորսով ընկան ճամփա՝ դպա իրանց երկիրը։

  1. Տպագիր տեքստում՝ Էջմիածնա, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Փակագծերի մեջ գրված բացատրությունը ասացողինն է (Ծ. Կ.):