Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

46. ԻՆՉ ՈՐ ՑԱՆԵՍ, ԸՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ

Ըլնում ա, չի լնում մի լաչառ, անզգամ հարս։ Օրեն մի օրը էդ հարսի կեսուրը հիվանդանում ա, տեղով֊բարձով թեք ընկնում։ Էդ կեսոր սիրտը խորոված ա ուզում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի,— ասում ա,— սիրտս խորոված ա ուզում, ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես ուտեմ։

Հարսն ա՝ ջուղաբ չի տալի, փնթփնթալոն, թոնթորալոն դուս ա գալի քուչեն, առվիցը մի քանի գորտ ա բռնում, բերում խրում շամփուրը, լավ-լազաթին խորովում, եննա քաշում հացի վրեն, տանում դնում կեսոր աղաքը։ Խեղճ կեսուրը մի կտոր վեր ա ունում ուտում տենում ա՝ գորտի միս ա։

— Ա՛յ որդի,— ասում ա,— ինձ գորտի միս ուտացրիր, բան չկա. ասսանից եմ խնդրե՝ քե՛զ էլ փոխ ըլնի, թիքումդ գտնվի։

Ասում ա՝ ֆոgին տալի։

Անց ա կենում մի վախտ՝ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ անզգամ հարսը մի հասած տղա ա ունենում, բերում ա, դրան պսակում։ Դրան մի շատ խոնար, ասսու գառը հարս ա ռաստ գալի։

Օրեն մի օրը էդ կեսուրը սաթլշամ ա ըլնում, հիվանդանում, տեղով-բարձով թեք ընկնում։ Հարսը կեսոր յորղան-դոշակի կշտիցը չէր հեռանում՝ գշեր, ցերեկ մուղաթ էր կենում, ի՛նչ ուզում էր,