Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալբիալը էթում էր բերում, է՛ս տալի, է՛ն տալի, դեղ խմացնում, շորվա անում, ուտացնում, մախլաս, գլխներդ ինչ ցավացնեմ, հիվանդ ա էլի՛, ինչ սիրտն ուզում էր՝ ալուստի վազում էր բերում:

Օրեն մի օրը էդ կեսոր սիրտն էլ ա խորոված ուղում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի — ասում ա, սիրտս խորոված ա ուզում. ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես՝ ուտեմ։

— Ա՛չքիս վրեն,— ասում ա հարսը:

Էթում ա էն սհաթը մարդին ղրկում բազար, մի լավ[1] սուկի առնել տալի, բերում կոտորում[2], սոխը վրեն չրթմիշ անում[3], էթում շամփուրը բերում, շարում, տանում քաշ անում թունդիրը, որ խորովի: Մի քանի հետ շուռե֊շուռ ա տալի, որ չէրվի, եննա հանում ա՝ տենա էփել ա, թե չէ։ Հանում ա․․․ ի՛նչ տենում՝ խորովածացուն քոմմա գորտ ա դառե։ Շամփուրը ձեռին մնում ա սառած կաննած չի իմանում՝ էս ի՛նչ բաս ա։

Բերում ա էդ խորոված գորտերը շամփրի վրիցը քաշում, դեն ածում, թազադան մարդին ղրկում, սուկի բերիլ տալի, խորովում, շամփրի վրեն շարում, կախ տալի թունդիրը։ Մի քիչ կենում ա, հանում ա, տենում՝ էլի գորտ ա դառե։

Որ շատ ետանում ա, կեսուրը ընդիան ձեն ա տալի.— Ա՛ղջի,— ասում ա, — ի՞նչ էլար, թե՛զ արա խորովածը բե՛, է՜:

Հարսը թողում ա, գալի կեսոր կուշտը։

— Ա՛յ, նանի, ասում ա, բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց բան, խորովածացուն ինչքամ շարում եմ՝ գորտ ա դառնում։ Չեմ իմանում է՛ս ինչ բաս ա։

Կեսուրը ալբիալը գլխի ա ընկնում, թե բանն ընչումն ա։

— Գնա՛ բե, ա՛յ որդի,— ասում ա,— գնա՛ բե. տվել եմ, պտի առնեմ։

Դրուստ ա ասած. «Ինչ որ ցանես՝ ըն էլ կհնձես»։

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ ոչխարի, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ «սուկին խորովում», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  3. Մանրացնում (Ծ. Բ.): «Սոխը վրեն չրթմիշ անում» արտահայտությունը տպագիր տեքստում բանահավաքի ձեռքով ջնջված է. պահպանել ենք տպագիր տեքստում եղածը (Ծ. Կ.):