Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չես ավատում, հրես ա՛ռ տե՛ս. համա չըլնեմ-չիմանամ, էթաս մեր հարևաններին ասես, հա՜։

— Չէ՛, ա՛յ մարդ, ո՜նց կասեմ. հո չե՜մ գժվե։

— Լա՛վ, տենանք՝ ոնց խոսքիդ տեր կըլնես։

Ձուն վեր ա ունում տալիս կնկանը։ Նա էլ միամիտ՝ ավատում ա, ձուն առնում, պահում։

Մարդը վեր ա կենում էթում բազար, իրա բանին։ Կնի՛կ դու կնիկ, էլ մաջալ մի տա, էն սհաթը ձուն վե կալ տար հարևաններին շանց տու։

— Ա՛յ խիզան,— ասում ա,— բա չե՞ք ասի, մարդս էս գշեր մի ձու ա ածե:

— Տո դե չէ՜. դու էլ ընենց սուտ ես ասում, որ «էշն ախոռումը կզռա»,— ղնամիշ են անում հարևանները։

— Չեք ավատում՝ հրե՛ս, տեհե՛ք։— Հանում ա շանց տալի:

— Էս հո հա՞վի ձու ա,— ասում են։

— Չէ՛, ի՜նչ հավ, ի՜նչ զադ, առավոտը մարդս իրա ծոցիցը հանեց, դուք ասում եք՝ ֆլա՛ն չի, բեհման ա։

Սա հա՛ ա ասում, նրանք՝ չէ՛, սա հա՛ ա ասում, նրանք՝ չէ՛, մախլա՛ս՝ էնքամ անում ա, որ ավատացնում ա խեղճերին։

Իրիկունը մարդը բաղարիցը տուն ա գալի, տենում՝ իրենց հարևանի դռանը կնանիքը կիտվե զրից են անում։ Դու հմի արի տես՝ ի՞նչ են խոսում։

— Ա՛ղջի, բա չե՞ս ասի, էս մարդը էրեկ գշեր մի ձու ա ածե։— Ըսենց իրար ասում ին, մատով նրան շանց տալի։

Մարդն էլ անկաջը կախ արած ըստոնց քոմմա լսում ա։ Թողում ա գալի տուն, քաշում ա կնկանը՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս՝ չոքացնում, կաննացնում, մին, է՛րկու, տա՛սը, մախլաս, մի լա՜վ, ձեր հավան կացած, գորսում ա։

— Տեհա՞ր,— ասում ա,— ա՛յ կնիկ, ասսու իրան օրը յախես իր կպնում, թե. «Սըռ չես ասում, սըռ, չես ասումտ»: Հրենիկ ասեցի բա խի՞ էն սհաթը փեշումդ կոլոլեցիր, տարար քուչեն։ Բալի էդ չէր՝ մի ուրիշ թաքուն բան ի ասում, պտի էթայիր սաղ գեղը չա՞վ անեիր։

Սրանից դենը մարդը թոբա[1] արեց, որ ասես, կնկանն էլ սըռ չէր ասում։

  1. Տպագիր տեքստում՝ թոբալամա, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։