Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընչանք իրիկուն կռվում են, իրար յարալու-փարալու անում, արենլվիկ անում, թողում՝ էլի ոչ մինն էլա չի ախտում։

— Թագա՛վորի ցեղ,— ասում ա ղովտը,— արի ըսօր էլ էթանք իմ ամարաթը՝ դինջանանք, առավոտը էլի գանք կռվենք. էս հետ որ աստոծ յա ինձ կտա, յա քեզ։

— Լա՛վ,— ասում ա,- է՛թանք։

Էթում են։ Գշերն ընդե քնում են, առավոտը լիսը բացվում ա թե չէ՝ էլ եդ վե կենում, գալիս են, որ կռվեն։

— Թագա՛վորի ցեղ,— ասում ա ղովտը,— էս չէլավ. ո՛նչ ես եմ քեզ ախտում, ո՛նչ դու՝ ինձ։ Արի էս հետ էլ կոխ պրծնենք. դու քու թուրը դեն քցա, ես էլ իմ զըրխը։ Ո՛վ գեննովը տվեց, նա ախտել ա։

— Լա՛վ,— ասում ա,— արի՛։

Կոխ են պրծնում։ Ղովտը որ չի վրա պրծնում տղին վեր ունում գեննովը տալի՝ ընչանք գոտիկը խրվում ա գետինը։ Հասնում ա, որ շլինքը թռցնի, ջա՜նըմսան տղեն, ինչքամ ջանումը ջան կա, ո՛ր իրան չի թափ տալի՝ էլ եդ դուս ա գալի գեննիցը, վրա հասնում ղովտին․ ո՛ր չի վեր ունում իրա բոյովը մին տալի գեննովը՝ ընչանք ծծերը գեննի միջին տնկվում ա։ Վազում ա թուրը բերում, որ գլուխը թռցնի՝ ղովտը էն սհաթը սիպտակ, կոկոմ ծծերը դուս ա քցում։ Տղի ձեռները թուլանում ա, թուրը վեր ընկնում ձեռիցը. նոր տենում ա՝ ի՜նչ ղովտ… մի սի՜րուն, ջա՜հել-ջի՜վան աղջիկ։ Էթում ա թևիցը բռնում, էլ եդ քաշում, գեննիցը հանում։

— Հո՛ղածին,— հարցնում ա,— դու ա՞ղջիկ ես։

— Հա՛, թագա՛վորի ցեղ, աղջիկ եմ։

— Ո՞ւմ աղջիկն ես, ըստե ի՞նչ ես շինում,— հարցնում ա։

— Ֆլա՛ն թագավորի,— ասում ա։— Հերնըմերս ուզում ին ինձ մարդի տան՝ չուզեցի, ասեցի. «Ընչանք ինձանից ղոչաղ մարդ չըլնի, չեմ առնի»։ Թողի տո՛ւն, տե՛ղ, հե՛ր, մե՛ր էկա ըստե, ղովտի գեյմ մտա, ամարաթ շինեցի, միջին կացա։ Ո՛վ էս ճամփովն անց էր կենում՝ թագավորի ցեղ, բեզրգյանի տղա, մախլա՛ս, հենց ո՛վ ըլնում էր՝ հեննեն կոխ ի պրծնում. ում գեննովն ի տալի՝ գլուխը կտրում ի, քցում էն դիհը։ Էսքամ տարի ես ըստե եմ՝ ի՛նչքամ թագավորի ցեղ, ի՛նչքամ բեզրգյանի տղա ա էկե, որ ըստիան անց կենա, հեննեն կոխ եմ պրծե, զոռե՝ գլուխը թռցրե, թողե. համա ընչանք օրս, քեզանից սավայի դեռ իսանաորդի չի էլե, որ ինձ գեննովը