Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի չոլ, յաբանի տեղ։ Ըսենց մտքի հեննա ընկած էթում էր, բիրդան տեհավ՝ հրեն գեննին մի եքա կոլոլ քար։ Ճըռընչալեն էդ քարը բանձրացրեց, եդ քցեց՝ տեհավ տակին․ ըհը՛ մի խոր, անտակ ֆոր, միջիցն էլ մի ղըժվըժոցի, ղալմաղալի ձեն ա գալի։ Վախլութլունիցը էն սհաթը քարը էլ եդ դնում ա ֆորի բերնին։

«Էս լավ էլավ, — ասում ա ինքն իրան,— սրանից էլ լավ տեղ չկա, էթամ կնկանս խաբլությունով բերեմ քցեմ ըստե, բալի մի հետ յախես աղատվի նրա ձեռիցը»: Թողաց, էկավ տուն։

— Ա՛յ կնիկ,— ասեց, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ըսօր գնացել ի հանդը չոփ հավաքելու, տեհա՝ գեննին մի կոլոլ քար վեր ընկած ա, բանձրացրի քարը, ի՜նչ տենամ՝ մի եքա ֆոր, մեջը լիքը խաղինա՝ էլ ոսկե մատանքնե՜ր[1], էլ մարգարտներ, էլ մարջաննե՜ր ու հազար մի ջուռա թանկագին քարեր, քոմմա ընենց ֆըրֆըրահար ին գալի, պսպղում, որ մարդի քեֆ ին բերում։

— Ղո՞րթ,— հարցնում ա կնիկը։

— Ղո՛րթ։ Չես ավատում, է՛թանք տես։

— Է՛թանք,— ասում ա կնիկը։

Մարդ ու կնիկ առավոտը գշերով-գշերհանա վեր են կենում, մի էրկեն պարան վեր ունում, ճամփի հմար պաշար վեր ունում, ընկնում ճամփա։ Գալիս են, գալի, հասնում են էդ ֆորի ղրաղը: Մարդը քարը բանձրացնում ա։

— Ա՛յ կնիկ,— ասում ա,— բե՛ պարանը կապենք մեջքս, կախ ըլնեմ ֆորը, ի՛նչ կա չկա, հավաքեմ, դուս գամ։

— Չ՛է , ա՛յ մարդ, ես պտի կախ ըլնեմ. դու կէթաս լավ զագերը վե կունես, փսերը կթողաս ինձ։

Քոռն ի՞նչ կուզի՝ էրկու աչք։ Զաթի մարդն էլ հենց էս էր ուզում: Բերեց պարանը կապեց կնկա մեջքը, կախ արեց ֆորը։ Հենց որ հասավ անտակը, մարդը պարանի տուտը ձեռիցը բաց թողաց։ Եննա բերեց էն քարը էլ եդ դրեց ֆորի բերնին, որ դուս չգա։

— Ջըհա՜նդամը գյոռ,– ասեց,— հո՛ յախես պրծացրի անզգամ կնկանս ձեռիցը, սրանից դենը ի՛նչ ուզում ա ըլնի. որ էն աշխարքումը Կպրե կարասի միջին էլ տնկվեմ, դուս չգամ, յա թե չէ Դժոխքի կրակում էրվեմ, փոթոթվեմ, է՛լի այնումս չի։

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ էլ բոլիանտնե՜ր, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):