Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վե կացավ, էկավ տուն։ Անցկացավ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, օրեն մի օրը ասեց. «Էթամ, տենամ կնիկս ինչ հալի ա. մեռա՜վ, սա՜ղ մնաց»։

Էկավ, էկավ, հասավ ֆորի ղրաղը: Անկաջ դրեց, ի՜նչ տենա՝ ֆորի միջիցը մի ընե՜նց ղըժվըժոցի, մի ընե՜նց հարայ-հրոցի ձեն ա գալի, որ աստոծ փրկի, ազատի:

Քարը մի քիչ դեն տարավ թե չէ, տեհավ ընդիան ձեն տվին. «Ա՜սսու սիրուն, ա՛յ հողածին, ի՛նչ կըլնի՝ էդ քարը դեն քցես, մի ըստիան դուս գանք, էս Անզգամ կնկա ձեռիցը պրծնենք. հալբաթ մընք էլ մի օր քու լավությունի տակիցը դուս կգանք»։

Էդ մարդի մեղքն էկավ, քարը բանձրացրեց, ֆորի բերանը բաց արեց, տեհավ, ըհը՛, ընդիան Սատանեքը իրար եննուցը դուս էկան, ֆորի չորս բոլորը կաննեցին։ Սատանեքանցը որ տեհավ, վախլությունիցը քիչ մնաց լեղի-մեղին պատռի։

Համա Սատանեքանց մենծը մոտացավ նրան.— Մի՛ վախի,— ասեց,— դու որ մեզ ըսենց մի լավություն արիր, էն Անզգամ կնկա ձեռիցը պրծացրիր, պտի քու լավությունի տակիցը դուս գանք՝ մընք էլ քե՛զ մի լավություն անենք։ Ես,— ասեց, հրես կէթամ, կմննեմ թագավորի աղջկա փորը․ ի՛նչ դեղ, դարման անեն, ի՛նչ հեքիմ բերեն, չեմ դուս գա: Էս որ կլսես, ասեց,— վե կկենաս, կգաս թագավորի կուշտը. «Թագա՛վորն ապրած կենա,— կասես,— ես քու աղջկանը կլավացնեմ»։ Հենց որ կմննես աղջկա օթախը, ալբիալը ես դուս կգամ, կէթամ. աղջիկը կլավանա, կըլնի ոնց որ մորեն մին։

Սատանեն էս կասի ու աներևութք կըլնի։ Էս մարդն ա՝ վե կկենա, կգա իրանց տունը։ Անց կկենա մի վախտ, սաղ գեղը չավ կըլնի, թե. «Թագավորի աղջիկը գժվել ա, քառասուն տակ զընջլով նրա ձեռ ու ոտը կապել են, քցե մի օթախ. աշխարումն էլ հեքիմ չի մնացե, բերել են՝ լավանալու ճար, իլլաջ չիլնում»։

Էս մարդը էս որ կլսի, վե կկենա կէթա թագավորի կուշտը։

— Խի՞ ես էկե,— կհարցնի թագավորը։

— Ես հեքիմ եմ,— կասի, էկել եմ աղջկանդ լավացնեմ։

— Թե լավացրիր,— կասի թագավորը, ի՛նչ ուզես՝ կտամ։

Սրան կտանեն աղջկա օթախը։ Կտենա, ղորթ որ, հրեն քառասուն տակ զընջլով ձեռ ու ոտը կապված։ Կմոտանա աղջկանը, սուտ֊մուտ գիր կանի, ինքն իրան կփընթփընթա, սաքի թե աղոթք ա