Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միտք արեց, միտք արեց, վերջն ասեց. «Ջըհա՛նդամը գյոռ. կէթամ, ինչ ըլնում ա՝ ըլնի»:

Էս մարդն ա՝ ճամփի թադարեք ա տենում, Հնդստանու թագավորի ղրկած մարդի հեննա վե կենում, ընկնում ճամփա: Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ[1], հասնում ա Հնդստան։ Էթում ա ղուղ թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում:

— Ֆլա՛ն հեքիմը դո՞ւ ես, հարցնում ա թագավորը։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ես եմ,— ասում ա։

— Իմ աղջկանը կարա՞ս լավացնի։

— Բանն աստոծ,— ասում ա, թագա՛վորը սաղ ըլնի։

Էս մարդին տանում են թագավորի աղջկա օթախը: Տենում ա՝ հրեն աղջիկը զընջլներով կապկպած ա։ Սատանեն սրան որ տենում ա, ձեն ա տալի.— Ա՛յ մարդ, չէ՞ ես քեզ ասեցի՝ չգաս, դու ո՞նց սիրտ արիր էկար:

— Սո՛ւս, Սատանա աղպեր, ասում ա, ես հո չե՜մ էկե սրան լավացնեմ. էկել եմ քեզ իմաց տամ, որ էն Անզգամ կնիկը ֆորի միջիցը դուս ա էկե, քու եննուցը ման ա գալի: Լսել ա, որ էկել ես Հնդստան, ինքն էլ վեր ա կացե, էկե քու հավարին. ճար ունես՝ տե՛ս։

— Ամմա՜ն, ասսու սիրուն,— ասում ա Սատանեն,— բաս որ ըտենց ա՝ դուս գամ ըստիան փախնեմ, էթամ ուրիշ երկիր, քանի էն կնիկը չի էկե, ինձ գտե։

Սատանեն էս ասում ա թե չէ, թագավորի աղջկա փորիցը դուս ա գալի, փախնում: Աղջիկը ալբիալը լավանում ա, ըլնում ոնց որ մորեն մին։ Նոր էդ մարդը աղջկա զընջլները եդ ա անում, տանում թագավորի կուշտը։

Թագավորը ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Բերում ա էդ մարդին իրա քաշովը մին ոսկի ա տալի, ճամփու դնում էլ եդ իրանց երկիրը։

  1. Տպագիր տեքստում այս արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.)։