Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշում։ Կենում ա մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, հենց էն ա պտի վարդը թտցվեր՝ մի վախտ տղի քունը տանում ա։ Էն դհիցը խարը գալիս ա վարդն ուտում, թողում էթում։ Կատեպանը աչքը բաց ա անում, տենում ո՛նչ վարդ կա, ո՛նչ զադ։

Գալիս ա թագավորին խաբար տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— սաղ շաբաթ գշեր-ցերեկ ղարավուլ քաշեցի, հենց էկավ բացվելու վախտերքը, սատանական քունս տարավ. մի վախտ աչքս բաց արի, տեհա՝ խարն էկել ա կերե, գնացե։ Թագա՛վորն ապրած կենա, էս հետ բաշխա՛, գյալաջաղը ո՛նց ըլնի՝ ես խարի հախիցը կգամ:

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— կերել ա՝ կերե, նրա՛ն էլ չի մնա։

Էս մի տարին ըսենց անց ա կենում, գալիս ա էն մի տարին։

Գարունքը բացվում ա թե չէ, էս կատեպանը վեր ա կենում, էլի էթում վարդին մուղաթ կենում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ խարն էլի էկավ, որ ուտի. ուզում ա նետուանեղով տա, էն դհիցը մի բլբուլ թռնում ա գալի, խարին կտցում, տանում։

Վարդը մնում ա սաղ-սալամաթ։ Կատեպանը ուրախ-ուրախ քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, հրես վարդը քաղեցի, բերի։ Էս հետ էլ խարն էկավ, որ ուտի, էն դհիցը մի բլբուլ թռավ, էկավ խարին կտցեց, տարավ։

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— էն բլբուլին էլ չի մնա։

Էս տարին էլ ա ըսենց անց կենում։ Գյալաշաղը իրա վախտին էս կատեպանը էլի էթում ա վարդին մուղաթ կենում, գշեր-ցերեկ ծառի տակին ղարավուլ քաշում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ էլի մի խար դուս էկավ, վրա պրծավ վարդին հենց էն ա ուզում էր՝ ուտի, էն դհիցը էլի էն բլբուլը վեր էկավ, որ խարին կտցի, տանի՝ որդիան որ էր, թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, բլբուլին էլ, խարին էլ մի հանքի կուլ տվեց. վարդը մնաց էլ եդ իրա տեղը անարատ: Կատեպանը ուրախանում ա, աշխարով մին ըլնում, վարդը քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, էս տարի էլ ամեն տարվա պես էլի մի խար էկավ, ուզեց վարդն ուտի, էն դհիցն էլի էն բլբուլը թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, ալբիալը թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, վրա հասավ,