Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

52. ԱՍՏՈԾ ՈՐ ՄԱՐԴԻ ՈՒԶԵՆԱ ՀԱՐՍՏՈԻԹՅՈԻՆ ՏԱ,

ԿԲԵՐԻ ՀԵՐԴԿՈՎ ԷԼ ՎԵ ԿԱԾԻ

Մարդ ու կնիկ են ըլնում։ Մարդը էնքա՜մ թամբալ ա ըլնում, էնքա՜մ թամբալ, որ էլ չեմ կարա ասի։

Խեղճ կնիկը ասսու իրան օրը նրան ասում էր.— Ա՛յ մարդ, արի ըտենց[1] մի՛ անի. ընչանք ե՞բ պարապ-սարապ պտի ման գաս, մի բանի, մի գործի չկպնես. ախար չէ՛ որ մենք էլ մեղք ենք. մեզ ուտիլ ա պետք, հագնիլ ա պետք. մեզ ո՞վ կտա, ո՞վ կբերի հերդկովը վե կածի:

Համա ում ես ասում. մարդը ըսկի այնումն էլ չէր քցում․ հենց միալար ասում էր.— Աստոծ որ մարդի ուզենա հարստություն տա, կբերի հերդկով էլ վե կածի։

Մին, էրկու, հինգ, տասը, խեղճ կնիկը էնքամ ասում ա, որ մարդի բեյինը մննում ա։ Օրեն մի օրը չութը վեր ա ունում, էթում հանդը, որ վար անի։ Մխելի տեղ վարում ա, մըն էլ մի ղաֆիլ տենում ա չութը մի զադի դեմ առավ: Եզները կաննացնում ա, մտիկ տալի, տենում ի՜նչ՝ մի գյուդյում լիքը ոսկի։ Էս մեր թամբալը ձեռովը գյուդյումը վեր ա ունում ընդիան, էն դիհը քցում ու էլի իրա վարն ա անում։

— Թե աստոծ էս գյուդյում ոսկին ինձ ա ղսմաթ արե,— ասում

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ մի ըլնի, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):