Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա,– թո՛ղ իրա ձեռովը վեր ունի, բերի մեր հերդկովը վեր ածի, թե չէ ես վեր ունող, տուն տանողը չեմ։

Իրիկունը գալիս ա տուն, կնկանը նաղլ անում իրա գլխով անցկացածը, թե.– Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. հանդումը մի գյուդյում ոսկի գտա, թողի ընդե, էկա:

— Ա՚յ մարդ, ասում ա կնիկը, հո չե՜ս գժվե. խի՞ չիր վեր ունում, բերում, հազիր քեզ աստոծ էրկու ձեռով էր տվե. հմի հո՞ խալխը կտանեն։

— Չէ՛, ա՛յ կնիկ,— ասում ա, քու խելքը ի՜նչ ա կտրում․ տե՛ս, աստոծ ո՛նց ա իրա ձեռովը էն գյուգյում ոսկին վեր ունում, բերում մեր հերդկովը վեր ածում։

Սա՝ հա, նա՝ չէ, սա՝ հա, նա՝ չէ, մախլաս՝ մարդ ու կնիկ ըստե մի լավ կռիվ են անում. համա էլի մարդը իրա ասածն ա անում։

Նո՛ր կնիկը, ճարը կտրած, էթում ա իրանց հարևանին թաքուն ասում, թե.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. իմ գիժ մարդը հանդումը ֆլա՛ն տեղը մի գյուգյում ոսկի ա գտե, հենց ընդե էլ թողել ա, վե կացե էկե. գնա բե՛, կեսն ինձ, կեսը քեզ։— Ըսենց տեղը-տեղին, նշանով ասում ա։

Էդ հարևանն ա՝ էն սհաթը ուրախ-ուրախ վեր ա կենում, էթում հանդը, կնկա ասած տեղը ման գալի, գյուգյումը գտնում ա։ Բաց ա անում, ի՜նչ տենում՝ մեջը լիքը օձ ու կարիճ։

— Բա՛ն չկա,— ասում ա ինքն իրան— նրանք հո ըսենց ինձ խաբեցին, տես, ե՛ս ինչ օղիա եմ բերում նրանց գլոլխը։

Անսաս էդ հարևանը գյուգյումի բերանը էլ եդ կալնում ա, ղաիմ կապում, վեր ունում բերում գեղը։ Մութը գետինը կոխում ա, թե չէ, գյուգյումը վեր ա ունում, գալի նրանց կտրանը կաննում. գյուգյումի բերանը ուսուլով բաց ա անում, յա՜լլա, նրանց հերդկովը շուռ տալի ներքև։ Շը՜ռ, ոսկին գեննին կիտվում ա։ Ասսու հրամանով օձ ու կարիճը էլ եդ ոսկի ա դառնում։

— Ա՛յ կնիկ,– ձեն ա տալի թամբալ մարդը, դե ա՛րի հավա՛քա. քեզ որ ասում ի՜, դու չիր ավատում. տե՛հար՝ ոնց աստոծ իրա ձեռովը էն գյուգյում ոսկին բերեց, մեր հերդկովը վեր ածեց։

Կնիկը գալիս ա տենում՝ ղորթ որ, դեղին֊դեղին ոսկիքը հրենիկ գեննին կիտած, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։