Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

53. ԹԱՄԲԱԼԸ

Ժամանակով մի մարդ կար, ըդրան ուներ մի տղա։ Էդ մարդը շատ հարուստ էր, լա՛վ ուտում, լա՛վ խմում ին։ Տղեն որ մենծացավ, դառավ տասնօխտ-տասնութ տարեկան, հերը պսակեց, շատ խելոք աղջիկ ուզեց։

Մի քանի տարուց եդը հերը մեռավ։ Էդ տղեն մի սովորություն ուներ՝ ամառ ձմեռ թունդրի միջից դուս չէր գա, ասում էր. «Մրսում եմ»։

Կնիկը գնաց հարևաններին ասե՛ց, թե․— Մարդս հոր թողած կարողությունը կէրավ, հըմի ամառ-ձմեռ թունդրի միջիցը դուս չի գալի, ասում ա. «Մրսում եմ». տանը հաց չկա, չեմ գիտա՝ ի՛նչ անենք։

Հարևաններն ասում են․— Գնա՛ չամիչ առ, լցրա թունդրի շրթիցը մընչանք տան դուռը, դու տափ կաց, եր որ ինքը կտենա չամիչը՝ կհավաքի, կուտի, կհասնի մնչանք տան դուռը, դուռը բաց կանի, դուս կգա. դու դուռը եդ կանես քամակիցը, ինչքան ձեն կտա՝ բաց չես անի, ո՛ւր էթում ա, թո՛ղ էթա։

Կնիկը էթում ա չամիչ առնում բերում, թունդրի շրթից շաղ ա տալիս մնչանք տան դրսի դուռը, ինքը տափ կենում։ Տղեն թունդրի միջին կաննում ա, որ դինջանա, տենում ա՝ չամիչը թափած ա. ձեռը քցում յավաշ֊յավաշ հավաքում ա, ուտում ա, ձեռը որ չի