Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնում, թունդրից դուս ա գալիս, պուպուղ անելով հավաքում ա, ուտում ա, մընչանք գալիս ա տան դուռը։ Եբ որ հասնում ա տան դուռը, ձեռը քցում ա՝ դուռը բաց ա անում, տենում ա դրսեն էլ թափած կա, հավաքելոն դրսեն ա դուս գալի. կնիկը հասնում, դուռը շինում ա։

Տղեն ձեն ա տալի.— Վա՜յ, ոններս ցուրտը տարավ, վա՜յ ոններս ցուրտը տարավ, ա՛յ կնիկ, դուռը բա՛ց արա:

Կնիկն ասում ա. Բո՛լ էլավ թունդրի միջին նստես, գնա՛ ման արի, աշխատա՛նք արա:

Մարդն ասում ա.— Ա՜յ կնիկ, ես մրսում եմ, ո՞ւր էթամ:

Կնիկն ասում ա.— Էս օրը ամառ՝ խի՞ պտի մրսես, գնա քեզ հմար ման արի, աշխատա՛նք արա։

Մարդը ճարը կտրած քուչեն բռնում, էթում ա։ Էթում ա, տենում՝ մի աղլուխ ըտե վեր ընկած ա, աղլուխը վեր ա ունում։ Աղլուխն էլ հակառակին թագավորի աղջկա աղլուխն ա ըլնում: Թագավորի աղջիկը իրա քառասուն ղարավաշովը եբոր գալիս ա բախչեն ման գալու, աղլուխը վեր ա ունում իրա գլխից, քցում ա ծառի ճըղքին, քամին վերնում ա, քցում ա պատի էն յանը։

Էդ տղեն գտնում ա, վեր ա ունում, բերում ա կնկանը, ասում.– Ա՛յ կնիկ, էս աղլուխը գտել եմ։

Կնիկը աղլուխը ձեռիցը առնում ա, թամաշ ա անում, տենում ա՝ թագավորի աղջկա աղլուխն ա, ասում ա.— Էս թագավորի աղջկա աղլուխն ա, տա՛ր տու թագավորին, մի քանի մանեթ փեշքաշ կտա, ո՛չ կարամ կապի գլուխս, ո՛չ կարաս ծախի։

Մարդը աղլուխը վերնում ա ու թազադան եդ ա դառնում։ Բերում ա ընենց մի հարմարին տեղ, տենում ա պատը ճաքած ա, կոլոլում ա մի թղթի մեջ, դնում ա էդ պատի ճղակը։ Մի քանի ոտ փոխում ա, տենում է՝ դալալը ընկած ձեն ա տալի. «Ո՛վ որ թագավորի աղջկա աղլխիցը խաբար ա՝ քսան հինգ մանեթ մուշտուլուղ կա»։

Տղեն մոտանում ա դալալին, ասում ա.— Ես գտել եմ։

Դալալը ասում ա.– Տո՛ւ, քու մուշտուլուղդ տա՛մ։

Ասում ա.— Քեզ խի՞ եմ տալի, կտանեմ, թագավորին կտամ էրկսով իրար հետ էթում են, հասնում են թագավորի կուշտը, դալալն ասում ա, թե.— Աղլուխն էս տղեն ա գտել։

Թագավորն ասում ա.— Հանա տո՛ւ, քու մուշտուլուղը տանք։