Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրար միջի խորուրդ արին, վեր էկան ներքև, վեզրի դուռը ծեծեցին, վեզիրը դուս էկավ դուռը, օխտով էլ ընկան վեզրի ոնները, թե.— Վիրև ա՛ստված, ներքև դո՛ւ, մեզ ազատա՛, թագավորի խազինեն մենք ենթ կտրե:

— Լա՛վ,— ասեց վեզիրը,— ես գիտամ, որ դուք եք կտրե, համա որ էկար ոններս ընկաք, ձեր անումը չեմ տա, կասեմ՝ ես ռամ եմ քցե, գտել եմ։ Դուք գնացե՛ք, մի ջվալ ոսկին ձեզ, վեցը բերեք։

Գողերը ուրախացան, գնացին վեց ջվալ ոսկին շալակեցին, բերին դրին վեզրի տունը։

Վեզիրը առավոտը լիսը բացվեց, վե կացավ, գնաց թագավորի մոտը, ասեց.— Գտել եմ, թագավորն ապրած կենա, հրեն մեր տանն ա ջվալները, ղրկա, բերիլ տու։

Թագավորը շատ ուրախացավ, ասեց.— Դու քառասուն օր ժամանակ իր ուզե, ո՞նց էս գշեր գտար։

— Ռամ քցեցի, գտա, էլ խի՞ եմ քառասուն օր մնում։

Ասեց.— Իրեք ջվալը քեզ, չորսը բե՛, մեզ բոլ ա։

Համրալին վե կալավ, տարավ տվեց շըլակները, բերելը, տվեց թագավորին։

Թագավորն ասեց.— Ո՛ր ըսքան իմաստուն ես, քու ամսականը շինում եմ քառասուն ոսկի։

Տղեն թագավորին գլուխ տվեց, գնաց իրա տունը, կնկանն ասեց.— Բախտի բերմունքով էս ա իրեք անգամն ա, ազատվում եմ, հմի ամսականս շինել ա քառասուն ոսկի, էս մեզ բոլ ա, մի բան մտածենք, բալքի գլխներս ազատենք։

— Դե ի՞նչ մտածենք,— ասեց կնիկը։

Մարդն ասեց, թե.— Ա՛րի ես ինձ դնեմ հիվանդությունը, ասեմ. «Հիվանդությունը իմաստությունս տարավ»։

— Լա՛վ,— ասեց կնիկը, բերեց տեղաշորը քցեց, մարդը պառկեց։ Խաբարը գնաց թագավորին, թե վեզիրը հիվանդացել ա։

Թագավորն ինչքամ բժիշկ ղրկեց, չկարեցան ճար անի, թագավորը վե կացավ, իրա ոտովն էկավ։

Էկավ նստեց վեզրի կշտին, վեզիրը աչքով արեց, կողքի մարդիքը քաշվեցին, նո՛ր թագավորը հարցրեց, թե.— Քու ցավն ի՞նչ ա, որ ըսքան բժիշկը բան չեն հասկանում։

Ասեց.— Թագա՛վորը սաղ ըլնի, էս իրեք անգամ ա էդ փորձանքները, որ քեզ պատահում ա, ես իմաց եմ տալի, շարքերը ասում