Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

55. ՍՈՒՏԼԻԿ ԱՎՉՈԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլնում ա, չիլնում մի Ավչի: Էս Ավչին ո՛նչ թվանք ա ունենում, ո՛նչ բարութ, ո՛նչ սեչմա, ո՛նչ շուն, մախլասի՝ ըսկի զադ չի ունենում։

Օրեն մի օրը էդ Ավչին վեր ա կենում, էթում ավի: Էթում ա, էթում, տենում, ըհը՛, ճամփին իրեք թվանք վեր ընկած: Ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Էն սըհաթը կռանում ա, վեր ունում, տենում՝ էդ իրեք թվանքիցը էրկուսը կոտրած ա, որ ասես բանի պետքը չի, էն մինն էլ՝ չախմախ չունի: Էդ անչախմախ թվանքը ուսն ա քցում, էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա, մխելի տեղ էթում ա, ճամփին իրեք դյոլի ա ռաստ գալի. դրանցից էրկուսը ցամաքած ա ըլնում, էն մնի միջին էլ, ո՛ր ասես, ջրի թրիշա չիլնում։ Էդ անջուր գյոլի միջին տենում ա՝ իրեք օրղակ լեղ են տալի․ դրանցից էրկուսը սատկած ա ըլնում, մինն էլ՝ կիսաջան: Թվանքը ղարավլում ա, կրակ տալի։ Տալու բաշտան էն կիսաջան օրդակը վեր ա ընկնում: Էթում ա, վեր ունում, էլ եդ էթում իրա ճամփեն:

Էթում ա, էթում ա, էթում ա ճամփին իրեք գեղի ա ռաստ գալի։ Էդ գեղարենքից էրկուսը խարաբա ա ըլնում, մնի միջին էլ, ո՛ր ասես, շենլիկ չիլնում։ Մննում ա էդ անշենլիկ դեղը, դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, ո՛ր շատ ման ա գալի, մի քարուքանդ, բրիշակ էլած