Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն ա գտնում։ Մննում ա նեքսև, տենում՝ տան պուճախին, հրենիկ, իրեք պուլիկ դրած․ էդ պուլիկներից էրկուսը ջարդած ա ըլնում, մինն էլ ոռք չի ունենում։

— Ի՛նչ անեմ, ի՛նչ չանեմ,— ասում ա,— որ էս օրդակը խաշեմ։

Բերում ա կրակ անում, էդ անոռք պուլիկը ջուր ա լցնում, դնում վրեն, որ տաքանա։ Եննա օրդակը թերռում ա, փորը ճղում, լա՜վ սիրունիկ իստկում, քցում պուլկի մեջը։ Էդ օրդակը խաշում ա, նստում մեն-մենակ ուտում, կշտանում, ասսուն փա՛ռք տալի: Ըստե մի քիչ մնում ա, դինջանում, նո՛ր վե կենում, ընկնում ճամփա։

Էթում ա, էթում ճամփին սրան մի ուղտ ա ռաստ գալի։ Էդ ուղտը բռնում ա, նիլնում, քշում։ Էթում ա, էթում ա, մի քանի օր կուզեկուզ էթում ա, դուս ա գալի մի քաղաք։ Էդ քաղաքումը էդ ուղտը ծախում ա, ըտրա փողը տալիս ա մի էշ առնում, էրկու հատիկ էլ կորեկ։ Էդ էրկու հատիկ կորեկը խուրջնի ջուխտ աչքն ա լցնում, խուրջինը քցում իշի վրեն, էլ եդ էթում իրա ճամփեն։

Էթում ա, էթում՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ հինգ օր, ճամփին սրան մի գետ ա ռաստ գալի։ Տրխները հանում ա, որ գետը անցկենա, ո՛նց ա ըլնում, ո՛նց չիլնում, էշը փախնում ա։ Իշի եննուցը վազ ա տալի, բռնում, եդ բերում։ Ընչանք դրա գալը՝ տրխները գետը անց են կենում էն էրեսը։ Դե՛ս տրեխ, դե՛ն տրեխ, ման ա գալի՝ չի գտնում։ Վարավուրդ ա անում, տենում՝ իրա տըրխները անց են կացե գետի էն ղրաղը, դառն մի լուծ եզը ու ընդե իրանց֊իրանց գետինը վարում են։ Ինքն էլ էշը նիլնում ա, մի ֆանդով գետը անցկենում։ Ըտե խուրջինը վեր ա դնում, էն էրկու հատիկ կորեկը հանում, մի հատիկը բերում ա եզների վարած տեղը ցանում, մի հատիկն էլ եդ քցում խուրջինը։ Ցանում ա, պրծնում, խուրջինը էլ եդ քցում ա իշի վրեն, վե կենում, ընկնում ճամփա՝ էլ եդ իրանց գեղը։

Գալիս ա, գալի՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում ա իրենց գեղը։ Էշը քշում ա դո՜ւզ գեղի ջաղացը։ Տանում ա էն կորկի հատիկը ըտե աղում։ Աղում ա, աղում ա, օխտն օր, օխտը գշեր աղում ա, չի պրծնում։ Տենում ա՝ պրծնելու ճար, իլլաճ չկա, բերում ա մնացածը ջաղացպանին ա բախշում, աղացածն էլ լցնում ա ջվալները, բերանները կապոտում, սելեր քրեհում, բերում իրանց տունը։