Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

56. ԻՐԵՔ ՔԱՌԻ ՀԵՔԻԱԹԸ

Կրլնի, չիլնի մի մարդ: Էս մարդին մի սուրու ոչխար կունենա: Օրեն մի օր էս մարդը հանդումը քնով կընկնի, կզարթնի, կտենա՝ սուրուն աղաքիցը կորել ա։ Էդ խեղճ մարդը քառ ա ըլնում։

Ընկնում ա ճամփա դպա իրա սուրուն, սաքի գանի։ Դրան ճամփին մի մարդ ա ռաստ գալի, որ արտը վարում էր, կասի.— Բար'աջողում ա՛ղպեր, իմ ոչխարի սուրուն չե՞ս տեհե՞ դվորը գնաց։

Էս մարդի բախտիցը վար անողն էլ ա քառ ըլնում։ Նա հենց իմանումա, թե էդ սուրու կորցնողը ասում ա. «Ինձ էլ տեղ տու վարեմ»:

Զեռով շանց կտա դպա արտի գլուխը, կասի.— Ա՛յ, հրե ընտեղ անվարել ա, գնա ընգե վարա։

Նա հենց իմանում, թե ասում ա. «Սուրուն դե՛սը գնաց»։ Էդ ճամփեն բռնում ա, դուզ էթում ա, էթում ա էթում, դրուսա որ, իրա սուրուն գտնում ա։

Միտքն ա անում, թե մի ոչխար, յա էծ տանի էն վար անող մարդին, որ ըտենց լավություն արեց, իրա ոչխարը գտավ:

Իրա սուրուի միջին մի պոզը կոտրած էծ ա ըլնում, էդ էծը ջկում ա, տանում ա վար անողին փեշքաշ. վար անողը հենց իմանամ ա՝ ասում ա. «Իմ էծի պոզը խի՞ ես կոտրե», ասում ա․— Ա՛յ ջանը՜մ, դյուզը՞մ, ես ընչի՞ց եմ խաբար, ե՜ս որդե, քո՛ւ սուրուն որդե, որ պոզը կոտրեի։