Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա՝ հա, սա չէ՛։ Դրանք ըտենցությունով տալիս են, եքա կռիվ են անում։

Նոր միտք են անում, ասում են. «Էթանք դպա գեղը, ճամփին ո՛վ ռաստ գա նրան հարցնենք․ թող նա մեր գանգատը լսի, տենանք՝ ո՞վ ա մեղավոր»։

Էկուսն էլ ռազի կըլնեն՝ կէթան։ Կէթան, կէթան, կէթան, կտենան՝ հրես մի ջահել հարս ա գալի. հենց էդ հարսին կհարցնեն.— Ա՛յ քիր, ղուրբան, հլա լսի մեր գանգատը, տես՝ որս ենք մեղավոր, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

Իրենց գանգատը կանեն էս հարսին։

Սրանց բախտիցը էս հարսն էլ ա քառ ըլնում. դու մի ասի դրան իրա կեսուրը տանիցը դուս ա արե։ Հարսն էլ հենց իմանում ա, թե ասում են. «Էլի գնա ձեր տուն», հարսը կասի.— Չէ՛, ախպեր ջան ընչանք կեսուրս չմեռնի, ես էն տունը ոտ չեմ դնի։

Դրանք կտենան, որ սա էլ ա իրանց օրին, մի զադ ա, կթողան կէթան իրանց բանին։