Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՎԵԼՎԱԾ I
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

1. ՍՈԻՄԲԱԹԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի բազրգյան կար, շատ հարուստ էր։ Դրան ուներ մի տղա՝ անումը Սումրաթ։ Էդ բազրգյանը քառասուն չրաղ ուներ, երոր էթում էր խրդի, քառասուն եզի բեռ էր բռնում, քառասուն չրաղին էլ հետը տանում էր։ Երոր Սումբաթը էլավ տասնութ տարեկան, հերը դրան պսակեր, մի սիրո՜ւն, փնփո՜ւշ, սիպտակ աղջիկ ուզեց, կասես թե՝ նոր էկած ձին ըլներ: Մի քանի տարուց եդը Սումբաթի հերն էլ մեռավ, մերն էլ մեռավ: Սումբաթը մնաց մենակ։ Սումբաթն էր՝ առավոտն էթում էր դուքան, օրական էրկու, իրեք անգամ գալիս էր կնկանը մտիկ էր անում, էթում էր, ընքան սիրում էր։ Մի օր էկավ տեհավ՝ իրանց քառասուն չրաղն էլ իրանց դռանը նստած են։

Եբոր հասավ դրանց, բարև տվեց։— Խի՞ եք դռանը նստել, խի՞ չեք նեքսև էթում։

— Դու տանը չիր, մենք էլ խանըմի հետ անծանոթ ենք:

— Վե՛ կացեք, է՛թանք տուն։

Վե կացան, գնացին նեքսև: Հաց բերեցին, նստեցին կերան, Սումբաթն ասեց.— Խե՛ր ըլնի ձեր գալը։

Ասեցին.— Էկել ենք, որ ո՛նց որ քու հերը մեզ մտիկ էր անում, ընենց էլ դու մեզ մտիկ անես:

Ասեց.— Ես ախար մենակ եմ, չեմ կարա, օրական իրեք անգամ