Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վե կացավ թագավորը, մտավ էն մեկել օթախը, շորերը փոխեց, իրա շորերը հագավ, էկավ բարևեց։ Մարդը շատ տխուր էր, անջախ բարևն առավ:

Ասեց.— Խի՞ էս տխուր։

Ասեց.— Ճամփից եմ էկե, բեզարել եմ։

Ասեց.— Նիաթդ մի՛ կախի, էն թագավորը ես ի, ե՛ս, բա սրան չե՞ս տենում, էս ո՞վ ա:

Տեհավ, որ իրա չրաղ Կարապետն ա։ Նո՛ր հասավ փաթըթվեց կնկանը, լաց էլավ։

Ընդրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Ասսանից իրեք հատ խնձոր ընկավ, մինն ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անկաջ դնողին։