Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. ԱՎՉԻ֊ՕՂԼԻ

Կըլնի, չիլնի մի մարդ, մի կնիկ։ Սրանք ալեի֊մալեի մի մինուճար տղա են ունենում, էլ զադ չէ: Էս մարդը լավ ավչի ա ըլնում. ասսու իրան օրը նետվանեղը վեր էր ունում, էթում մեշեն, ավ անում, բերում ավի մսովը իրա խիզանը պահում։ Էս Ավչին շատ էր ծերացե, դեն ընկե. օրեն մի օրն էլ հիվանդանում ա, տեղով֊բարձով պառկում, էլ չի վե կենում, մեռնում ա։

Էս Ավչու տղեն ա՝ եբ մեծանում ա, իմանում ա, որ իրա հերը ավչի ա էլե, գալիս ա, մորն ասում.— Ես էլ պտի ավչություն անեմ, իմ հոր փեշակը բանացնեմ. բե՛ իմ հոր նետվանեղը տո՛ւ, էթամ հանդը, ավ անեմ, բա՛լքի կամաց֊կամաց սարվեմ:

— Շա՛տ լավ ես միտք արե, ա՛յ որդի,— կասի մերը,— տենում ես աշխատանք անող չկա, ըսկի չէ՝ հո ֆորսի միս էլա կուտենք, սթար կանենք։

Կէթա մարդի նետվանեղը կբերի, կտա տղին, ջուխտ թուշը կպաչի, ճամփու կդնի հանդը։

Էս տղեն ա՝ կէթա հանդը, ծիտ, չոբան֊խարուկ ռաստ կգա, նետվանեղով կտա, վե կքցի, վե կունի կբերի տուն։ Մերը կուրախանա, աշխարով մին կըլնի, որ տղեն հոր փեշակը սարվում ա։ Ըսենց մին, էրկու, իրեք, հինգ, տասը, տղեն էթում ա չոլը՝ ըսկի դարտակ չի գալի, ղշից-մշից մի զադ վեր ա քցում, բերում տուն։