Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըսենց անց ա կենում մի քանի վախտ. տղեն ընենց թեզ ա սարվում տվչությունը, որ էլ չէլած, կարգին հոր փեշակը բանացնում ա։

Էս Ավչի-օղլին ա՝ ո՛ր նետվանեղ բանացնելը լավ սարվում ա պրծնում, միտք ա անում գնա հեռու տեղերանք էթա ավի։

Օրեն մի օր նետվանեղը վե կալավ, ասսու անումը տվեց, ընկավ ճամփա դպա մեշեն։ Գնաց, գնաց, հասավ մեշեն. ըստե ընչանք իրիկուն ավ արեց, ուզում էր տուն գա, տեհավ՝ մի մղրըբը կոխեց. էլ չուզեց էս բեվախտին էթա, ասեց. «Նիլնեմ մի բանձր ձառի ծերը,— որ ինչ ա՝ ջանավարները վրա չտան,— ընչանք լիսանա, նո՛ր վե կենամ, էթամ տուն»։ Ման էկավ, մի բանձր ծառ գտավ, էլավ ծառի գլուխ, ընդե քնեց:

Գիշերվա մի վախտ Ավչի-օղլին զարթնում ա, ի՜նչ տենում՝ հրես սաղ մեշեն ընե՜նց լիս ա, ընե՜նց լիս ա, հենց իմանաս չրաղդան ըլնի։ Հենց իմացավ սաղ մեշեն կպել ա, վառվում ա: Է՛ս յան մտիկ արեց, է՛ն յան մտիկ արեց՝ զադ չգտավ. բիրդան աչքը քցեց ներքև, տեհավ՝ հրես մի եքա ջանավար էկել ա փռվել էդ բանձր ծառի տակին, ինքն էլ ընենց ա պսպղում, ֆըռֆըռահար գալի, կասենաս ակն ու արեգակ ըլնի։

Ավչի-օղլին էս որ չի՜ տենում, սիրտը ահ ու դողն ընկնում ա. միտք ա անում՝ նետվանեղը քաշի, տա՛ էդ ջանավարին տեղնուտեղը սատկացնի, մին էլ վախում ա՝ փըստ անցկենա, ու ջանավարը դհա կատաղի, վրա հասնի իրան, նիլնի ծառը, իրա մենձ թիքեն անկաջը թողա։ Միտք արեց, միտք արեց, վերջը որ շատ միտք արեց. «Յա՛ տեր աստոծ, դո՛ւ ըլնես իմ կռանը,— ասում ա,— ի՛նչ կըլնի, կըլնի, պտի տամ»: Ասում ա ու նետվանեղը բռնում ա դպա ջանավարը: Տալու բաշտան ջանավարը մնում ա տեղնուտեղը:

Ալուստի տղեն ծառիցը վեր ա գալի, ուզում ա ջանավարի ջամդաքը քաշ տալով բերի հասցնի գեղը, տենում ա՝ շատ ծանդր ա. բերում ա կաշին քերթում ա, ընե՛նց թամուզ, իստակ քերթում ա՝ կաշին սկի մի տեղ էլ ա չի ծակվում. եննա ծալում ա, քցում շալակը, բերում տուն։

Մերը ջանավարի փոստը որ տենում ա, մնում ա զարմացած:

— Տղա՛,— հարցնում ա,— էս սիրուն փոստը ո՞րդիան ա։

— Ա՛յ մեր,— ասում ա տղեն,— բա չե՜ս ասի՝ ըսենց, ըսե՛նց, ըսե՛նց բան։— Նստում ու ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի: