Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շաբաթ, գալիս հասնում են թագավորի երկիրը․ դո՛ւզ սելերը քշում են թագավորի ամարաթի աղաքին վեր ածում:

Էս որ տենում են՝ թագավորի նազիր֊վեզիրը մնում են մոլորած, թե էս ի՛նչ բան էր, որ իրանց ղրկած տեղիցը Ավչի-օղլին սաղ-սալամաթ եդ էկավ։ Միտք կանեն, որ թազադան ընե՛նց տեղ ղրկեն, որ էլ ըսկի եդ գալու ճար չլնի:

Համա թագավորը ուրախացել, աշխարքովը մին էր էլե. էս ոսկոռների հմար Ավչի-օղլուն լավ֊լավ փեշքաշներ կտա, քոմմա կդնի իրա տանը։

Ըսենց երկար վաէտ էդ ֆլի ոսկոռները կմնա թագավորի ամարաթի աղաքին վերածած։

Կգա էդ երկիրը խոլեր կընկնի. ընե՜նց խոլեր, ընե՜նց խոլեր, որ էլ չէլած։ Օրական մի հազար մարդ կմեռնի խոլերիցը: Թագավորը իրա նազիր-վեզրին կկանչի, դիվան կսարքի, որ տենան, թե՝ էս ի՛նչ բան ա, խի՞ բիրդան ըսենց խոլեր ընկավ իրանց երկիրը։

Զաթի նազիր-վեզիրը դրան ին բանդ, հենց էն սհաթը կասեն.

— Ավչի-օղլունն ա մեղքը, նա որ ֆլի ոսկոռները չբերեր, չթափեր, ըստերանք, ըսենց խոլեր չէր ընկնի մեր երկիրը։

Թագավորը կհարցնի.— Բա ի՞նչ անենք, ո՞վ կարա ամարաթը շինի, էս ֆլի ոսկոռները հավաքի ըստերանք։

— Սավայի Ավչի-օղլուցը մարդ էլա չի կարա շինի,— կասեն նազիր-վեզիրը։

Էն սհաթը մարդ կղրկեն, Ավչի-օղլուն կկանչեն. թագավորը կասի.— Որ էս ֆլի ոսկոռներիցը ամարաթ չշինես՝ իմաց կա՛ց, որ քյալլա կանեմ քեզ։

Խեղճ Ավչի-օղլին դառը-տխուր կգա, մորը նաղլ կանի թագավորի հրամանը։

Մերը կասի տղին.— Ա՛յ որդի, ըսկի դարտ մի անի, գնա թագավորիցը հազար ուղտաբեռ նոխուդ, չամիչ ուզա, ընկի ճամփա։ Կէթաս, կէթաս, մի մենծ ծովի ռաստ կգաս։ Էդ հազար ուղտաբեռն էլ շուռ կտաս ծովը, ծովի ձկները կուտեն, կէթան, իրանց թագավորին իմաց կտան։ Թագավորը դուս կգա ջրիցը քեզ կհարցնի, թե՝ «Ի՞նչ ես ուզում»․ դու էլ կասես՝ «Ինձ տա՛ր, էն ծովի մեջտեղի ցամաքը հանի»։ Քեզ կտանի ծովի միջի ցամաքը, ընտեղ քու հոր աղպերն ա մնում, կէթաս նրա կուշտը, նաղլ կանես՝ ի՛նչ որ քեզ հրամայել ա թագավորը։