Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է՚հ, Ավչի-օղլին էգսի օրը վե կկենա կէթա, թագավորիցը կուզի հազար ուղտաբեռ չամիչ-նոխուգը, կընկնի ճամփա: Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, մի՛ շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, կհասնի մոր ասած ծովին։ Էդ հազար ուղտաբեռն էլ շուռ կտա շռռալոն ծովը, ինքը ղրաղին կնստի, թամաշ կանի: Անց կկենա մի սհաթ, էրկու սհաթ, մին էլ կտենա, ըհը՛, հրես Ձկների թագավորը դուս էկավ։

— Հը՛, ի՞նչ ես հրամայում, ուզա, անեմ,— կասի Ձկների թագավորը։

Տղեն կասի.— Զադ չեմ ուղում. ուզում եմ, որ ինձ տանես, ծովի մեջտեղի ցամաքը հանես։

Էն սհաթը Ձուկը կասի.— Նի՛լ մեջքիս։— Տղեն կնստի Ձկան միջքին, մի սհաթումը կտանի կհասցնի ծովի միջի ցամաքին։ Տղեն ըտե վե կգա, կէթա հորողբորը կգտնի, նաղլ կանի, ի՛նչ որ թագավորը հրամայել էր։

Էն սհաթը հորողբերը մատի մատանիքը ժաժ կտա, կասի Ավչի-օղլուն.— Գնա՛, ամարաթը հմի հազիր ա։

Ավչի-օղլին ուրախ-ուրախ էլ եդ կնստի Ձկների թագավորի միջքին, եդ կդառնա ծովի էն էրեսը. Ձկնիցը շնորհակալ կըլնի, ճամփա կընկնի իրանց երկիրը։

Շա՛տ կէթա, քի՛չ կէթա, ասսուն ա այան, սաղ-սալամաթ էլ եդ կհասնի իրա վաթանը։ Կգա, դրո՛ւստ, կտենա թագավորի ամարաթի տեղը ընենց մի թազա ամարաթ ա կաննած, ընե՜նց մի ամարաթ, որ էլ չեմ կարա ասի. մարդ ուզում ա՝ ո՛նչ ուտի, ո՛նչ խմի՝ հենց էդ ամարաթին հայիլ-մայիլ ըլնի, թամաշ անի։ Դո՛ւզ էթում ա թագավորին գլուխ տալի, էն դիհը կաննում։ Էլի թագավորը լավ-լավ փեշքաշներ կտա, ճամփու կդնի Ավչի֊օղլուն իրա տունը։

Սրանց թողանք ըստե, գանք խաբարը տանք թագավորի նազիր֊վեզրիցը։

Նազիր-վեզիրը էս որ կտենան, դհա՛ կպատռեն, տրաք-տրաք կգան. թազադան միտք կանեն, բալքի Ավչի-օղլուն լափ կորցնիլ տան։

Վե կկենան, էլի կգան թագավորին գլուխ կտան, կասեն.— Թագա՛վորն ապրած կենա, էս քոմմա լա՛վ, համա էս տեսակ ամարաթը հո՛ էլած, հո՛ չէլած. ա պետքը առանց Անմահական ջրի,