Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիշապը ծառիցը վե կընկնի, կկիտվի էն դիհը. ինքն էլ զաթի բեզարած ա ըլնում, պառկում ա ծառի տակին ու անուշ քնում ա։ Արծվի ճտերն էլ գալիս են թևերը փռում են էդ տղի գլխին, որ արևը չտա. դինջ քնի, չունքի ճաշվա ճընջոթան շոգի արևի փիս վախտն էր:

Էն դհիցը Արծիվը կգա, կտենա՝ հրես իրա բնի ծառի տակին մի մարդ ա պառկած. կուզենա, որ ձվիգ-ձվիգ անի, հենց կիմանա՝ ամեն վախտ դա ա կերել իրա ճուտերին. նո՛ր ընդիան ճուտերը քոմմա նաղլ կանեն Ավչի-օղլու արած լավությունը, Վիշապի ջամդաքն էլ շանց կտան իրանց մորը: Արծիվը ո՛ր էս կիմանա, իրա թևերն էլ կփռի, որ դհա հով ըլնի Ավչի-օղլուն: Ըսենց կքնի մի՛ սհաթ, է՛րկու սհաթ, բիրդան կզարթնի կտենա, որ հրես Արծիվը իրա ճուտերովը թևները բաց են արել իրա վրա, որ հով ըլնի: Սիրտը կարխեյնանա, ուրախ-ուրախ տեղիցը վե կկենա, էն դիհը կկաննի։

Արծիվը կասի.— Ի՞նչ ես ուզում, ա՛յ հողածին, ասա՝ տամ, որ քու լավությունի տակիցը բալի դուս գամ:

— Զադ չեմ ուզում,— կասի Ավչի-օղլին,— Անմահական ջուր ու Անմահական խնձոր եմ ուզում:

— Դե՛ որ ըտենց ա,— կասի Արծիվը,— վե կունես օխտը տիկ ջուր, օխտը բուդ միս. կնստես միջքիս, ես քեզ կտանեմ Անմահական ջրի ու խնձորի կուշտը. որ «բու» կանեմ՝ ջուրը կքցես, «ղո՜ւ» կանեմ՝ միսը, մինչև կէթանք տեղ կհասնենք:

Ըտենց Ավչի-օղլին ա՝ միսն ու ջուրը վե կունի օխտը տիկ՝ ու կնիլնի Արծվի միջքին. Արծիվը կթռնի․ «ղո՜ւ» կանի՝ Ավչի-օղլին միսը կքցի, «ղու» կանի՝ ջուրը, մինչև կէթա էփեջա տեղ. բիրդան ճամփին մի բուդ միսը վե կքցի Ավչի֊օղլին: Իրա բուդը կկտրի, հազիր կանի, հենց Արծիվը «դու» կանի՝ Ավչի-օղլին իրա բուդը կքցի։ Արծիվը կտենա, որ շատ աղի ա, կդնի լնդերի տակը, կպահի: Ավչի-օղլուն կասի.— Աչքերդ պինդ խփի՛, քեզ էլ ղայիմ պահի՛, հրե՛ս, էս մենծ սարը տեսնում ես՝ պտի ճղվի, մննենք սրա մեջը:

Ավչի-օղլին ղայիմ կբռնի, ու Արծիվը ընե՛նց բարձր կթռնի, որ սաղ աշխարը Ավչի-օղլու աղաքին մրջմի չանք էր էրևում: Բիրդան Արծիվը վե կգա մի՛ սառը բչքչան աղբրի ղրաղ, որ էլ չեմ կարա ասի. ընե՜նց մի չայիր-չիման տեղ, ընե՜նց մի բաղչա, որ էլ ի՞նչ ասեմ. էնքա՜մ խնձորներ, էնքա՜մ խնձորներ, որ Ավչի-օղլին մնացել էր շշմած:

Արծիվն էն սհաթը իրա լնդի տակի բուդը կհանի, կդնի Ավչի-