Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՆԻԿԸ

Ժամանակաով մի աղքատ մարդ ա ըլնում, ունենում ա մի կնիկ: Էդ կնիկը շատ սիրուն ա ըլնում։ Էդ մարդը կնկա սիրունությունի խաթեր մոտիցը չի հեռանում։

Կնիկն ասում ա.— Ա՛յ մարդ, բո՛լ ա նստես, մեր էրեխեքը սոված կոտորվեցին, վե՛ կաց, գնա աշխատանք արա՛, բե՛, մեր էրեխեքը սոված չմեռնեն։

Մարդն ասում ա.— Չե՛մ էթա։

Ասում ա.— Ընչի՞ հմար չես էթում։

Մարդն ասում ա.— Վախենում եմ քեզանից։

Ասում ա.— Ա՛յ մարդ, մի՛ վախենա, վե կաց, գնա՛։ Աստված թող միջնորդ ըլնի մեր միջին, մինչանք քու էթալը գալը ես որձեղենի էրես չտենամ։

Մարդը համոզվում ա, վեր ա կենում, ասում ա.— Դո՛ւ ըլնես քու կաթը, ես ո՛ր գնացի, դո՛ւ գիտաս,— ասում ա, ընկնում ճամփա, էթում:

Մեկ օր, էրկու օր, իրեք օր էթում ա, էթում, դուս գալի մի քաղաք։ Ըտեղ սկսում ա աշխատանք անիլ։

Կնիկը դուռը շինում ա՝ մարդն էթալուց եդը, մննում ա նեքսև։ Ունենում են ապրուստ. մի վախտ ուտում են, գալիս ա հատնում ա ուտելիքը։