Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օխտը տարի անցնում ա, էդ կնկա մարդը գիր ա ղրկում, թե. «Գալիս եմ». աղպորն էլ ա ղրկում, կնկանն էլ։

Գալիս ա էդ մարդը հասնում, ասենք Էրևան, աղպերը վեր ա կենում, ասում ա․— Էթամ աղպորս կուշտը, կնկա արածները ասեմ իրան։

Էթում ա, աղպորը պատմում ա, թե.— Դու որ ընտեղ իր, օրեն հացի կարոտ իր, հմի կնիկդ՝ գնա, տե՛ս ի՜նչ կարողություն ա թոփ արե, էլ նոր տուն շինի՜լ, էլ ոչխար, կով, ձի առնի՜լ։

Մարդն ասում ա.— Ո՞րտեղան ա առե։

Աղպերն ասում ա.— Դու չե՞ս գիտա՝ որտեղան ա առե. քեզ խաբեց, ղրկեց ղարբություն, ինքն սկսեց լրբություն անիլ, օրական հարուր մարդ գալիս ա, հարուրն էթում, ըտենցությունով էլ հավաքեց էդ կարողությունը։

Էդ կնիկը կանչում ա իրա քավորակնկանը ասում ա.— Մարդս գալիս ա, քավորակի՛ն, արի ձիանիքը նստենք, էթանք աղաքը։

Ձիանիք են նստում, էթում մարդի աղաքը։ Ճամփեն մինչև կեսն էթում են, մարդը պատահում ա իրա աղպոր հետ. ըտեղ հարց ու բարով են անում, էդ մարդն ու կնիկը եդ են ընկնում։ Քավորակինն ու տեգրը աղաք են ընկնում, գալիս են։

Քավորակինը ասում ա․— Էս ա օխտը տարի ա, իրար չեն տեսե, թող իրար հետ խոսալոն գան, մենք աղաք-աղաք էթանք։

Էդ մարդը կնկանը վեր ա բերում ձորի մեջը, ձիուցը վեր ա բերում, շլինքը կտրում, չարսափը քաշում վրին, թողում, ձին նստում գալի, աղպորը հասնում։ Գալիս են իրանց տունը, կնկա մարդը տենում ա, ի՜նչ կարողություն՝ հաշիվ, սահման չկա, ասում ա. «Դրուստ էր իմ աղպոր ասածը»։

Մի էրկու շաբաթ մնում ա, էդ մարդի ոչխարն էլ ա սատկում, կովերն էլ, գոմշըներն էլ, վերջը էլ բան չի մնում. մի օր էլ սելաֆը գալիս ա, լցվում ա դրա ամարաթների մեջը, ամարաթներն էլ քանդվում ա, ընենց որ էդ մարդը դառնում ա օրեն հացի կարոտ։

Տղեն վեր ա ունում ասում ա.— Իմ մերն ո՞ւր ա։

Ասում ա.— Մերդ լրբություն էր արե, ըտքան կարողությունը թոփ էր արե, դրա համար էլ սըպանեցի։

— Իմ մերն,— ասում ա,— ինչ դու գնացել իր, տանիցը դուս չէր էկե, շաբաթներով մենք սոված ինք մնում տան միջին, նա պղինձը դնում էր օջաղի վրա, ջուրը լցնում էր մեջը, քարերը քցում