Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջը, մեզ ըտով խաբում, քնացնում։ Մի մարդ իրեք օր իրար վրա էկավ, ասսու սերը գրեց՝ իմ մերը դուռը բաց չարեց, ասեց, որ. «Ես իմ մարդի հետ ուխտ ու պայման ունեմ, մինչև իմ մարդի գալը ես որձեղենի էրես պտի չտենամ։ Ըդուց դենը իմ մերը քնում էր, մի քիսիկ ոսկի գլխատակիցը առավոտը վեր էր ունում։ Թոփ էլավ ահագին ոսկի, իմ մերը կանչեց ֆլա՛ն մարդին, տվեց՝ նա շինեց ամարաթը։ Կուզես էդ մարդին կանչա, հարցրա, տես՝ մորս էրեսը տեհե՞լա:

Կանչեց էդ մարդին, հարցրեց։

Էդ մարդն ասեց.— Վա՜յ քու տունը քանդվի, քո՛ւ շլինքը կոտրվի, դու ո՞նց ղըմըշեցիր, էն թավուր կնկանը սըպանեցիր, նա ինձ որ կանչեց էդ ամարաթները շինելու, իմ էրեսը դուս չէկավ, փողը տալիս էր տղիդ, տղեդ բերում էր տալիս ինձ։ Ինչ որ ասել են քեզ՝ սուտ են ասե։

Էդ մարդը նո՛ր տալիս ա գլխին, ոններին, թե՝ ես իմ ձեռովը իմ տանը քանդեցի։

Խաբարը տանք կնկանիցը։

Մարդը որ կնկանը սըպանում ա, ասսու հրամանով դրա բերնիցը մի աղբուր ա դուս գալի, վազում։ Ընտեղ էլ բազրկյանի յուրդ ա ըլնում, էդ բազրկյանը գալիս ա, բեռները վեր ա ածում, տենում ա, որ քառասուն տարի ինքը բազրկյան էր, ըտեղ ջուր չէր տեսե, հմի աղպորը գալիս, անց ա կենում։

Ասում ա.— Յավա՛շ, էթամ տենամ էս աղպրի ակը։

Էթում ա, տենում ա, որ մի կնիկ պառկած ա, չարսափը վրին բաշտը, բերնիցը աղպուրը դուս ա գալի։ Զարմացած նստում ա, թամաշ ա անում։ Մեկ էլ տենում ա, հրես էրկու մուկ դուս էկան բնիցը, իրար հետ հաղ արին, եդով մի մուկը վե կալավ մի խեցատի կտոր, դրեց էն մկան շլինքը կտրեց, թողաց ընտեղ, ինքը փախավ, մտավ իրա բունը։ Մի քիչ մնաց, էդ մուկը բնիցը էկավ, գնաց էդ կնկա բերնիցը դուս էկած ջրիցը բերեց, մկան գլուխը դրեց տեղը, էդ ջրիցը քսեց, կնկա կողքին քոլեր էր դուս էկե, գնաց մի քոլ պոկեց, բերեց տվեց էդ մկան պնչին, մուկը սաղացավ, ընկան իրար եննուց՝ փախան, մտան իրանց բունը։

Բազրկյանն ասեց.— Էս ի՞նչ հրաշք էր՝ ես տեսա:

Վե կացավ, էդ կնկա շլինքը դրեց տեղը, էդ ջրիցը քսեց,