Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուֆթա, էրկու աղպերն էլ վե կացան, ասեցին.— Է՛թանք, մենք էլ բերենք, սովամահ էլանք։

Ըդոնք վե կացան, ճամփա ընկան, գնացին։

Գանք, սալըղը տանք բազրկյանիցն ու չոբանիցը։

Ըդոնք էլ լսեցին, որ անփող ցորեն են բաժանում, վե կացան էկան էդ մարդի մոտը։

Էդ կնիկը, որ տենում ա էդ մարդկերանցը, ճանանչում ա, որ իրա բազրկյանն ու չոբանն են։

Տեղ ա տալիս, ասում ա.— Նստե՛ք, շատ մարդիկ կան, պրծնեմ, նոր ձեզ տամ ցորեն, տարե՛ք։

Մի էրկու օրից եդը, դալիս ա իրա մարդն ու տեգրը։ Մտնում են էդ կնկա մոտ, գլուխ են տալի, կաննում են։ Կնիկը ճանանչում ա, համա ծանոթություն չի տալի, իսկ ընդոնք չեն ճանանչում։

— Դե՛հ,— ասում ա,— գնացեք էն օթախումն էլ դուք նստեք, մինչև վերջացնեմ էս մարդկերանցը, նո՛ր ձեզ էլ ցորեն տամ, գնացե՛ք։

Մնում ա մինչև իրիկուն, քոմմա մարդկանցը ճամփու ա դնում, կանչում ա բազրկյանին, չոբանին, իրա մարդին ու տեգորը։

— Է՜,— ասում ա,— ո՞ր երկրիցն եք դուք,— հարցնում ա էդ կնիկը։

Բազրկյանն ասում ա.— Ես Ըսպըհանցի եմ։

Չոբանն ասում ա.— Ես Ջալալցի եմ։

Եդով հարցնում ա իրա մարդին.— Դո՞ւ որտեղանցի ես։

Ասում ա.— Ես էլ Էրևանցի եմ։

Տեգորը հարցնում ա.— Դո՞ւ որտեղանցի ես։

Ասում ա.— Սա իմ աղպերն ա, էրկուսս էլ Էրևանցի ենք։

Էդ կնիկը վեր ա ունում, ասում ա.— Բազրկյա՛ն, դու շատ տեղեր ես ման էկե, գլխովդ շատ բան անցկացած կըլնի, երկար գշեր ա, պատմա՛, անկաջ անենք։

Բազրկյանն ասում ա․— Պատմեմ։ Ես մի զարմացք բան տեհա։ Էս քառասուն տարի բազրկյանություն ի անում, ըդենց բան չէի տեհե։ Տարվա մի տարին ինձ մի յուրդ ունեի, էկա ըտեղ բեռներս վե դնելու․ բեռներս վե դրեցի, տեհա, որ ջուր ա գալի էդ ձորովը, Անմահական ջուր, ասի՝ «Էս ա քառասուն տարի ես բազրկյան եմ,