Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես չեի տեհե ըստեղ ջուր․․․ նոքարներիս ասեցի. «Դուք չադրները տվե՛ք, ես էթամ, տեսամ էս ջուրը ո՞րտեղան ա գալի»։[1]․․․

— Բա էդ կնկանը տանելու վախտը ըսկի թուշը չպաչեցի՞ր,— հարցրեց էդ կնիկը բաղրկյանին։

Բազրկյանն ասեց.— Երկինք, գետի՜նք, ծո՜վ, ցամա՜ք, չթողաց ձեռ տալ, ոնց որ իմ քիրը, իմ մոտիցը հեռացավ, էն օրվանից ընկել եմ էդ կնկա եննուցը ման եմ գալի, որ մեկ էլ էրեսը տենամ, չեմ գտնում։

— Լա՛վ,— ասեց կնիկը,— հմի էլ, քո՛ւրդ, դու ասա՛։

— Է՜,— ասեց, — աղա ջա՛ն, իմ դարդը շատ ա. էդ կնիկը ինձ ռաստ էկավ եդո, էկավ ասեց. «Հաց տո՛ւ, սոված եմ»։ Հաց տվեցի կերավ, ուզեցա ձեռս քցեմ շլընքովը, պաչեմ, ասեց. «Համբերա՛, հացս ուտեմ պըրծնեմ, զաթի ես քեզ հմար եմ էկե»: Հացը կերավ պրծավ, ասեց. «Չոբա՛ն, ոչխարդ ցրվել ա, գնա՛ հավաքա իրար վրա»: Ես մինչու գնացի ոչխարը հավաքելու, թամաշ արի տեհա՝ էդ կնիկը փախնում ա. թողացի ոչխարը, ընկա էդ կնկա քամակը։ Է՛ս յանը, է՛ն յանը, մի վարար գետ կար, էդ կնիկը իրան քցեց էդ գետի մեջը, թողացի եդ դառա ոչխարիս մոտը փոր ու փոշման, տարա ոչխարը տվեցի իրա տիրոնչը, ասեցի. «Աշխարքը քանի շեն ա, պտի ընկնեմ էդ կնկա եննուցը, ման գամ. հլա ման եմ գալի, չեմ կարում գտնի»։

Էդ կնիկը վե կալավ ասեց.— Չոբա՛ն, դու սարի քուրդ, էն կնկանը չպաչեցի՞ր, ձեռ չտվի՞ր։

Ասեց.— Չէ՜, աղա՛, աստվա՜ծ, երկի՜նք, գետի՜նք, չթողաց, էն օրվանից էլ ընկել եմ քամակը, պտըտվում եմ, չեմ գտնում։

Մարդը ըտեղ ինքն իրան մտածում ա.— Էս կա, չկա, իմ կնիկն ա, յարաբ սա՞ղ ա, թե մեռած։

Ասեց.— Ա՛յ մարդ, դու Էլ քու գլխի էկածը պատմա՛,— մարդին ա ասում:

Ասեց.— Աղա ջա՛ն, գլխի՛դ, արևի՛դ մեռնեմ, ի՞նչ ասեմ, դարդերս շատ ա, չեմ կարա։

Ասեց.— Է՜լի հենց, ասա՛։

Ասեց.— Ասե՛մ, աղա։ Մեռնի էս աղպերը. էս աղպերը արեց, որ իմ տունը քանդվեց, ընդոնք որ պատմում ին, էդ իմ կնիկն ա։

  1. Այսպես մանրամասն պատմում է ամբողջ եղելությունը (Ծ. Բ.):