Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ պտի իրեք օրավար տեղ կորեկ ցանեն, հավաքես՝ էդ չեմ գիտա․ սուտ ասեմ՝ ի՛նչ։

— Բա՛ն չկա,— ասում ա տղեն,— դեռ մի էն էրկուսն ասա՛ տենամ՝ ո՞նց պտի անեմ, էդ մինն էլ աստոծ ողորմած ա, հալբաթ հավարիս կհասնի։

― Ա՛յ ոնց պտի անես։ Ա՛ռ հրես Մարիամ աստոծածնա աղլուխը․ որ կէթաս թագավորի կուշտը, կասի՝ փետե կացինը վե կալ էրկաթե սինը կտրա․ կտանես էս աղլուխը կքցես սան վրեն, կացինը վե կունես, կասես. «Ո՛վ սուրբ Մարիամ աստոծածին, քեզ եմ ապավինե»։ Կասես ու կտաս․ տալու բաշտան էրկաթե սինը էրկու կըլնի, ընդե վե կընկնի։ Էս ըսենց կանես։ Ըս Էլ Մարիամ աստոծածնա մատանիքն ա, ա՛ռ կշտիդ պահա․ թագավորը տոլուն որ կլցնի, կտա քեզ, կասի. «Ծոցդ դիր, նիլ բարդու գլուխը», էս մատանիքը մի ֆանդով քցա մեջը, եննա նի՛լ, մի՛ վախի, նիլնես, վե գաս՝ մի պուտ էլա չի թափի։ Հրե՛ս, էն էրկու բանի հունարն էս ա․ ոնց որ ասեցի, ընենց էլ կանես։ Բա՛ էն մեկե՞լը։

— Էն մեկելն էլ ումուդ աստոծ, հալբաթ մի բան կանեմ,― ասում ա տղեն,— էթում էլ եդ թագավորի խնամաքարի վրա նստում։

Թագավորը դուս ա գալի, տենում մի սի՜րուն, նա՜շխուն, բոյով-բուսաթով տղա հրեն խնամաքարի վրեն նստած։

— Հը՛, տղա՛,— ասում ա,— ի՞նչ խնդիրք ունես։

— Սա՛ղությունդ, թագավորն ապրած կենա, էկել եմ աղջկանդ տանեմ։

— Լա՛վ, որ էկել ես տանես, իրեք բան պտի ասեմ, կա՞րաս անի։

— Խի՞ չեմ կարա, թագա՛վորն ապրած կենա․ չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ, որ կարաս՝ արի՛, մեղքն ու վարձքը քու շլինքը։

Կռնիցը բռնում ա, տանում էրկաթե սան կշտին կաննացնում, փետե կացինը տալի ձեոը։

— Ա՛ռ,— ասում ա,— էս փետե կացնովը պտի տաս, էս էրկաթե սինը կտրես, մինն էս ա, դե արա՛ տենամ։

— Աչքիս վրեն,— ասում ա տղեն,— կանեմ։

Էն սհաթը ծոցիցը հանում ա Մարիամ աստոծածնա աղլուխը, քցում սան վրեն։