Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղայֆաչին մոլորած կաննած էր, թե իրա գլուխը պտի կտրիլ տա։

Թագավորը հարցրեց տղին.— Հմի ղայֆաչու գլուխը կտրե՞մ։

Ասեց.— Չէ՛:

Ղայֆաչին տղիցը շնորհակալություն արեց, գնաց։

Թագավորը տղին պարգևներ տվեց, տղեն շնորհակալություն արեց, վե կալավ կնիկն ու գնաց։ Գնաց, հասավ իրա անոր տունը․ թազադան օխտն օր, օխտը գշեր հարսանիք արին։

Դրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Ասսանից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անկաջ դնողին։