Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5. ՋԱԴՈՒ ՊԱՌԱՎ

Ըլնում ա, չի ըլնում մի աղքատ մարդ: Էդ աղքատը շատ ոսկի ա ունենում հավաքած, իրա շորերի միջին կարած:

Օրերի մի օրը գալիս ա մի քաղաք, մի խոլվաթ տեղ ա ըլնում, թամաշ ա անում է՛ս յանը, է՛ն յանը, տենում ա մարդ չկա, ասում ա. «Յավա՛շ, հանեմ իմ փողերը համրրեմ, տենամ՝ ի՞նչքան ա»։

Դու մի ասի, մի պառավ կնիկ աչքը սրա վրին ա. տենում ա, որ էս աղքատ մարդը հանեց ոսկիքը, համրրեց, էլի դրեց իրա տեղը, կարեց:

Պառավը գնաց էդ աղքատի յախեն բռնեց, ասեց.— Բա՛րև քեզ, ա՛յ մարդ, բորան վախտ ո՞րդի իր, դու իմ մարդն ես։

Աղքատն ասեց.— Ա՛յ կնիկ, դու հո սատանա չէիր, էկար իմ յախեն բռնեցիր, ինձ ո՞ւր ա կնիկ։

Պառավն ասեց.— Չէ՛, որ չէ՛, դու իմ մարդն ես, ո՛ր իմ մարդն ես։

Տվեցին, կռվեցին, վե կացան գնացին դատավորին գանգատ։

Դատավորն ասեց.— Ա՛յ հալիվոր, դա որ քեզ առնում ա, դու էլ ա՛ռ, վեր ընկի, էլ ի՞նչ ես ընենց ման գալի. դա կաշխատի, քեզ կպահի։

Պառավը էդ մարդին վե կալավ, տարավ տուն։

— Վա՜յ,— ասեց,— իմ աչքերը քոռանա, ա՜յ մարդ, էս ի՞նչ