Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛վ սուրբ Մարիամ աստոծածին,— ասում ա,— քեզ եմ ապավինե։

Ասում ա ու տալի։ Տալու բաշտան սինը միջիցը կես ա ըլնում, ընդե վեր ընկնում։

— Հը՛, կարա՞ցի, թե չէ, թագավորն ապրած կենա,— ձեն ա տալի։

— Ա՜ֆարիմ, էս մինը կարացիր․ մնաց էրկուսը։ Հմի մի տոլու գինի պըռտեպռունդ լիքը, պտի դնես ծոցդ, նիլնես մեր բարդու գլուխը, վե դաս՝ որ մի պուտ էլ ա չթափի. կա՞րաս։

— Կա՛րամ, խի՞ չեմ կարա,— ասում ա։

Թագավորն էթում ա մի տոլու լիքը գինի լցնում, բերում տալի տղին, տանում բարդու կուշտը։

— Դե ա՛ռ,— ասում ա,— դի՛ր ծոցդ, նի՛լ տենամ։

Տղեն էն սհաթը Մարիամ աստոծածնա մատանիքը հանում ա, քցում տոլուն, դնում ծոցը՝ նիլնում, վե գալի, որ ասես մի պուտ էլ ա չի թափում։

Թագավորը, նրա նազիր-վեզիրը քոմմքով մնում են մաթ էլած տղի վրեն, թե էս ի՜նչ իսան ա, ի՜նչքամ հունար ունի, որ ըս էլ էրկու հետ թագավորի ասածն արեց, չունքի քա՛նի-քա՛նի մենծ–մենծ մարդիկ՝ է՛լ թագավորի տղա, է՛լ նազրի տղա, է՛լ վեզրի տղա, ես ինչ գիտամ՝ բեզրգյանի տղա, մախլա՛ս էլ ով ասես էկել էր, չէր կարացե էդ իրեքից մինն էլա անի․ թագավորը քոմմքի գլուխն էլ կտրիլ էր տվե, թողե։

— Դե գնացե՛ք,— ասեց թագավորը իրա նոքարներին,— իրեք օրավար տեղ վարեք, կորեկ ցանեք, լավ փոցխեք, թող էս տղեն մին-մին հավաքի։ Հավաքեց՝ հավաքեց, աղջիկս մոր կաթի նման հալալ ա սրան․ թե չէ հո սրա արինն ա ինձ հալալ։ Տղա՛, ռա՞զի ես։

— Ռա՛զի եմ,— ասում ա։

Նոքարներն էթում են իրեք օրավար տեղ վարում, ցանում, լավ-լազաթին փոցխում, թողում գալի, որ տղեն հավաքի։

Տղեն հավաքեց։ Հավաքեց, հավաքեց, հավաքեց, ընչանք ճաշ հավաքեց՝ դեռ հլա հարիր կորեկ անջախ էր հավաքե։ Բերնով ասիլը հեշտ ա, ախար իրեք օրավարեն տեղ կորեկ, ըն էլ մի օրումը հավաքել կըլնի՞։

— Բանս բուրդ ա,— ասեց ինքն իրան,— էս հետ որ թագավորը ինձ քյալլա կանի։