Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտացավ թագավորին, ասեց.— Թագա՛վոր, խի՞ ես ըտքան թամաշ անում մեզ։

Ասեց.— Բա ինչ անեմ, քու տունը քանդվի, ըտքան էլ սիրուն կնիկ կըլնի՞։

Ասեց.— թագա՛վոր, էդ իմ աղջիկն ա. ի՞նչ ես տալի, որ տամ քեզ:

Ասեց.— Ինչ որ քու սիրտը ուզում ա՝ կտամ։

Ասեց.— Իրեք հարուր մանեթ փող տո՛ւ։

Հանեց թագավորը իրեք հարուր մանեթ տվեց պառավին. պառավն ասեց.— Թա՛գավոր, դե մի ճամփա շանց տուր, որ աղջիկս ինձ չտենա, չլաց ըլնի քամակիցս։

Թագավորն ասեց.— Էս ակուշկովը դուս արի․ փախի՛, թող չտենա քեզ:

Պառավը ակուշկովը դուս էկավ, փախավ։ Թագավորը կանչեց էդ կնկանը, ասեց.— Ես քեզ քու մորիցը առա՛, դու իմն ես։

Կնիկն ասեց.— Ի՞նչ մեր։ Նա գիտա՜ս ի՞նչ օյիններ ա հանե մեր գլուխը, մենք էկել ենք նրանից գանգատ։

Նոր թագավորը դե՛ս, դե՛ն.— Բռնե՛ց էդ պառավին, բռնե՜ք։—Բռնեցին, բերեցին:

Բերեցին. թագավորը վե քցեց պառավին, ընքան տվեց, որ մեռավ. փաթաթել տվեց մի քեչի մեջ, կանչեց իրա ղաթըրչրքանցը, ասեց.— Տարե՛ք, սրան քցեք ծովը:

Ղաթըրչիքը գրեցին ղաթրի վրեն՝ տարան, քիչ էր մնում, որ հասնեին ծովի ղրաղը, պառավի ուշն էկավ վրա, վե կացավ, նստեց։ Ղաթըրչիքը զարմացան։

Պառավն ասեց.— Գնացե՛ք, թագավորին աչքալիսեք տարեք, թե ձեր մերը սաղացավ, էկեք, տարեք. ես վասյաթ ի արել, որ մեռնելուս ինձ ծովը քցի։

Ղաթըրչիքը վե կացան, գնացին թագավորի մոտը. ասեցին.

— Թագա՛վոր, աչքդ լիս ըլնի, մերդ սաղացել ա, ասում ա թող գան, ինձ տանեն։

Թագավորն ասեց.— Վա՜յ, ձեր տունը չքանդվի, գնացեք, տեհեք՝ ի՛նչ էլավ, բռնեք բերե՛ք։

Գնացին տեհան՝ ո՛նչ պառավ կա, ո՛նչ էլ ղաթիր։ Պառավը ղաթըրները լցրել էր գյամին, ծովն անց էր կացել էն էրեսը։ Ղաթըրչիքը թողացին, փոր ու փոշման եդ դառան: