Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորն ասեց.— Ի՞նչ էլավ պառավը:

Ասեցին.– Թագա՛վորը սաղ ըլնի, մինչանք մենք գնացինք, դաթըրները լցրել էր գյամին, թողել փախե:

Թագավորն ասեց էդ կնկանն ու մարդկանցը.— Իմ գլուխն էլ էս օյինը հանեց, թողաց փախավ՝ ի՞նչ կարանք անի:

Թողացին փոր ու փոշման՝ աղքատը գնաց իրա բանին, բազրկյանը թողաց գնաց իրա բանին, կնիկն էլ գնաց իրա բանին։