Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. ԿԵՂՏԱԿԵՐ ՄԱՐԴ

Կըլնի, չիլնի մի[1] մարդ: Էս մարդը ընե՜նց մի կեղտակեր, ղայիմ մարդ ա ըլնում, ընե՜նց մի հախվերմազ, որ էլ չեմ կարա ասի. դրուստ որ կոպեկի հմար ֆոգի էր տալի: Մի ուրիշ մարդ գալիս ա, սրա հեննա ընկեր ա դառնում, մի քանի տարի էրկսով առուտուր են անում: Մի քանի տարի որ անց ա կենում, էս մարդը միտք ա անում՝ սրանից բաժանվի, իրա համար ջոկ առուտուր անի։

Գալիս ա էդ հախվերմազ մարդին ասում.— Ա՛ղպեր, ա՛րի մեր ունեցածը փայ անենք, բոլ ա՝ ինչքամ ընկեր էլանք:

— Լա՛վ,— ասում ա էդ ձեռիցը ղայիմ մարդը,— ա՛րի փայ անենք։

Կբերեն՝ ի՛նչ ունեին, չունեին, էսքամ տարի ինչ աշխատել ին, քոմմա փայ կանեն, էդ հախվերմաղը մի աբասի կմնա ընկորը պարտ։ Ըսենց անց կկենա մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, հա՛ ընկերը կուզի, սա չի տա՝ ըսօր, էգուց կքցի, որ աբասին ուտի, չտա։

Էս Ընկերը՝ որ կտենա ճար, իլլաջ չիլնում, չի կարում իրա պարտքն առնի, կասի. «Հմի էլ էթամ տուն, բալի իրա օղլուշաղիցը ամանչի, տա»:

  1. Գրառման ձեռագրում այս բառը բացակայում է, հավանաբար վրիպված է (Ծ. Կ.):