Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տենում են, քոմմա թողում են, փախնում: Հենց էդ վախտը մեռլի ընկերը իրա տափ կացած տեղիցը դուս ա գալի:

— Ա՛րի, ա՛ղպեր ջան, էլի ես ու դու ընկեր ենք. զաթի ես էլ ղաստի ի մտե ըստե, որ էս գողերին վախացնենք ու էս խազինեն իրար հեննա փայ անենք:

Սուտ մեռելն էլ կավատա ընկոր խոսքին։ Կբերեն, ինչ կա չկա, քոմմա վայ կանեն, կպրծնեն: Պարտքատերը էլի կկպնի մեռլի յախեն, թե.— Մի աբասիս տո՛ւ:

Հենց էդ վախտը գողերը մարդ կղրկեն՝ էթա տենա՝ էն մեռելը ի՛նչ էլավ: Էդ դողը կէթա գլուխը կկոխի ժամի փանջարեն, որ տենա՝ նեքսևը էն մեռելը ի՛նչ ա անում: Հենց կոխելու բաշտան էն սուտ մեռելը ձեռքը կգցի էդ գողի քթակը վեր կունի, կտա ընկորը:

— Հը՛,— կասի,— էս էլ քու մի աբասու տեղը:

Էդ գողը էս որ կտենա, վախլությունիցը օխտը գազ ծլունգ կըլնի, փանջարիցը կթռնի, կփախնի, կէթա ընկորտանցը նաղլ կանի:

— Բա՛, չե՜ք ասի,— կասի,— մեռելները իրար միջի մեր գողացած խազինեն փայ ին արե, մնին մի աբասի պակսել էր, իմ քթակը վե կալան աբասու տեղակ: