Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7. ՀՈՒՆԱՐՈՎ ԳՈՂԵՐ

Ավալ ժամանակին էլել ա, չի էլե մի թագավոր: Էս թագավորի երկրումը ընե՜նց գողություններ ին ըլնում, որ ինչքան ման ին գալի, գողերին չին կարում գտնի։

Էս թագավորը միտք ա անում, թե ո՞նց անի, ի՞նչ իլլաջ անի, որ գողերին գտնի, ա՛խր, ըսենց բան չիլնի՝ օր չէլնի, որ իրա խալխը չգան գանգատ։

Վերջը որ շատ միտք ա անում, մի օր էլ գեյմը փոխըմ ա, ասում ա. «Էլի ե՛ս ման գամ, բալքի իմ երկրի գողերին գտնեմ»։

Ըտենց գեյմը փոխած ընկնում ա իրա քաղաքը՝ ման գալի։ Տենըմ ա, հրե իրեք մարդ իրար հեննա քչփչում են, մատը կծում ա, ասում ա. «Կա, չկա սրանցում մի բան կա»։

Դուզ էթում ա դրանց յախիցը պինդ բռնում ա, թե.— Բար'աջո՛ղում, ա՛յ աղպրտինք, դուք ո՞վ եք։

Նրանք թագավորի բարովն առնում են ու ուզում են թոլը տան դրան՝ գլխներիցը ռադ անեն։

Համա թագավորը ղայիմ կայնըմ ա դրանց կշտին ու պոկ չի գալի դրանցից, ասում ա.— Աղպե՛ր, ես էլ ղարիբ մարդ եմ, դուք ի՞նչ փեշակի տեր եք՝ ինձ էլ ձեզ հեննա ընկեր արեք. իմ ձեռիցն էլ ինչ գա, ձեզ կօգտեմ։

Դրանք ռազի են ըլնըմ, ասում են, թե.— Գողությունով ենք գլուխ պահում. թե դու ղաբուլ ես մեզ հեննա գողություն անիլ՝ արի՛։