Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՎԵԼՎԱԾ II

ՆՄՈՒՇ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԽՈՍՎԱԾՔԻՑ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՌԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ

ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԷՔ ԽՐԱՏԸ

Ա՛վալ ժամանա՛կին ըլնո՛ւմ ա, չի՛լնում մի մարթ, ունէ՛նում ա մի մինուճար տղա։ Էդ մարթը, չունքի շա՛տ էր ծէրացէ, դէ՛ն ընդէ, հա՛յ-հայը գնացէ՝ վա՛յ-վայը մնացէ, տղին ուզեց, քանի սաղ ու կենթա՛նի ա, մի փէշա՛կի տա, բա՛լի իրա՛նից յէդը մի կտօր հացի տէ՛ր ըլնի, գլո՛ւխ պահի։ Համա խեղշ հէրը ի՛նչ բանի դրէց, ի՛նչ փէշակի տվէց՝ չէլավ, մի տէղ էլա չբնակալէց, թօ՛ղաց, սալախա՛նի արած ընգավ քո՛ւչէքը։

— Ջըհա՛նդամը գյօռը,— ասէց հէրը,— ա՛րի դուքան դնեմ տէ՛նամ, բալի ընդէ սթրո՛ւմ ա։— Բէրէց տղին դո՛ւքան դրէց:

Անց ա կէնում մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րէք ամիս, վէ՛ց ամիս, մախլասի՝ մի՛ տարի, էս մարթն ա, մի ղաֆիլ հիվանդանո՛ւմ ա, տեղօվ-բարցօվ թէք ընգնում, կանչում ա տղին։

— Ա՛յ վօրթի,— ասում ա,— տէ՛նում էս՝ հրէս մէ՛ռնում էմ․ ինձանից յէդը ի՛նչ պտի անէս. հլա ջա՛հէլ էս, աշխարի խէրն ու շառը չէս գիտա: Վօ՛րթի,— ասում ա,— քէզ ուզում էմ իրէք խրատ տամ, կլսէ՛ս՝ դո՛ւ գիտաս, չէ՛ս լսի՝ է՛լի դու դիտաս, մէղքն ու վարցքը քո՛ւ շլինքը։

— Ա՛յ հէր,— ասում է տղէն,— ա՛սա, կլսէմ, խի՛ չէմ լսի։

— Ա՛յ վօրթի,— ասում ա,— վօ՛րդէ ըլնէս, ի՛նչ բանի էլ ղուլլուղ