Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հմար պէտքն էր՝ առնում, է՛թում ա քրէհղարնէր կանչում. գալիս էն նրա ապրանքը բարցում ձիանիքը, հէնց վօր լիսը բա՛ցվում ա՝ ընգնում էն ճամփա։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ, ճամփին մի վարար ջրի ռաստ էկան, էնքա՜մ վարար, էնքա՜ մ վարար՝ հէնց իմանաս հէտը ա՛րին էր բէրում։ Խէղճէրը մնացէլ ին գլխնէրի վյրէն շիվարած, չին իմանում ի՛նչ անէն, ի՛նչ չանէն, վօ՛նց ջուրն անց կէնան։ Քրէհդարնէրն ուզում ին տա, անց կէնա էն ղրաղը, տղէն չթողաց, հօր վասիաթը միտը բէրէց, թէ. «Վարար ջուր ռաստ գալիս, առանց վալադ մարթի չանցկէնաս»։

— Չէ՚, ա՛խպէր,— ասէց տղէն,— ըստէ բէռնէրը վէ դնէնք, էթանք ընտէրանք հարց ու փօ՛րց անէնք, բալի մի վալադ մա՛րթ քթնէնք, գա մէզ անփօրցանք գէտն անցկացնի:

Քրէհդարնէրից մինը էն դհիցը ինքն իրան ղուդուղացավ.— Ի՛նչ կա,— ասէց,— տնա՛շէննէր, վօր էդքամ վախէնում էք․ էս թավուր պուճուր ջրիցն էլ մա՜րթ կվախի. ո՞ւզում էք, յէ՛ս ջուրը մըննէմ, յէննա՝ դուք:

Ասէց ու ղուդուզավարի ձին քշէց. ջուրը մննիլն ու գյում ըլնիլը մի՛ն էլավ:

— Հարա՜յ, մադա՜թ, հէխտվէցի, հա՛սէք,— ձէն տվէց մէր ղուդուզ քրէհդարը: Համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացէ. ընկէրտինքը ինչ ա՛րին, չա՛րին, չկարացին խէղճի հավարին հասնի, իրան էլ, իրան ձիուն էլ ջուրը վէ՛ կալավ, տարավ: Դէ հմի ա՛րի տէս էն մէկէլները վօ՜նց են ուրախացէ, վօ՜նց էն ուրախացէ, վօր տղի խօսքին ա՛նկաջ արին, ջուրը չմտան, թե չէ քօմմըքօվ էլ պտի հէխտվէին, էթալին ֆօղէց-ֆօքի կօրչէին։ Նօր էդ տղէն ձին նի՛լնում ա, քշում էթում մօտիկ գէղարէնքը, սրա՛ն, նրա՛ն հարց ու փօրց անում, մի վալադ մա՛րթ քթնում, բէ՛րում, լավ-լավ փէշքաշնէր, բօլ փօ՚ղ խոստանում, վօր իրանց գէտն անցկացնի, հանի էն ղրաղը: Էդ վալադ մարթն ա՝ դե ջրի սաղրիկ տէղարէնքը ընէ՛նց գիտար, վօնց վօր իրա հինգ մատը, ձին նի՛ ա ըլնում, ընգնում աղաք, սաղ֊սալամաթ դրանց ջուրն ա՛նցկացնում, էլ յէդ թողում, էթում իրա բանին:

Թիֆլիսից վօր նօ՛ր ին դուս էկէ, էդ տղին ճամփին մի բէզըրգյան ռաստ էկավ։ Էս բէզրգյանը ընդէ իրա խրիդն արէ, է՛թում էր