Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյանջա. էդ տղի խէլքն ու քյամալը վօր տէհավ, շա՛տ հավանէց։

— Տղա՛,— հարցրէց բէզրգյանը,— վօ՞րդիանցի էս։

— Ֆլա՛ն գէղիցն էմ,— ասէց տղէն։

— Ինձ հէննա ընկէր չէ՞ս ըլնի։

— Խի՞ չէմ ըլնի,— ասէց,— համա հէրս մէռնէլիս վասիաթ ա արէ, չէմ գիտա՝ դու էլ ղաբո՞ւլ կըլնէս, թե չէ։

— Ի՞նչ վասիաթ ա, ա՛սա տէնամ. թէ ինձ խէր ա՝ ձէռ կտա, ի՛նչ պտի ասէմ, վօր ղաբուլ չըլնէմ։

— Վօ՛րդէ ըլնէմ,— ասէց տղէն,— ի՛նչքամ վռազ բան էլ ըլնի ձէռիս, հէնց վօր ժամէրը տվին, ալբիալը պտի վէ քցէմ, թօղամ էթամ ժամ, ասսուն աղօթք անէմ։ Էս մի՛ն։ Ճամփա էթալիս,— ասէց,— վօ՛րդէ մթնի, ընդէ պտի վէ՛ գամ, կէ՛նամ ընչանք լիսանա։ Էս է՛րկու։ Վրա ի՛րէքն էլ, վօր,— ասէց,— վարար ջուր ռաստ գալիս՝ առանց վալադ մարթի չանցկէնամ, վօնց վօր դու քու աչքօվը տէհար։

— Տնա՛շէն,— ասէց բէզրգյանը,— բա՛ն գիտաս՝ բա՛ն ասա, թէ չէ էդ թավուր խէլօք խրատնէրին օվ չի ղաբուլ ըլնի։

— Լա՛վ, վօր ղա՛բուլ է՛ս, բաս յէս էլ էմ ղաբուլ։ Ա՛րի ընկէրանանք։

Ընկէրա՛նում էն։ Ըստէ բէռնէրը բա՞ց էն անում, իրար ապրանք համբրո՛ւմ, հա՛շիվ անում, տղի ապրանքը բէզրգյանի ապրանքից քի՛չ ա դուս գալի. ընդուր հմար էլ տղէն դառնում ա բԷզըրգյանի չարէքդարը, սաքի թե՝ ի՛նչ վօր աշխատէն, չօրս փայից մինը նրա՛նը պտի ըլնի։

— Տղա՛,— ասում ա բէզրգյանը,— բաս վօր ըտէ՛նց ա, դու վէ՛, աղաք֊աղաք գնա՛ Գյանջա, թադա՛րէք տէս, ընչանք յէս գամ։ Հրէս քէզ նշանաբան կտամ,— ասում ա,— կտանէս, կտաս կնկանս, կնիկս դուքանի բալանիքը կտա, կէթաս բա՛ց կանէս, ա՛վլիլ կտաս, կթամզացնէ՛ս, վօր յէս գամ թէ չէ՝ հա՛զիր ըլնի, բէրէնք ապրանքը դարսօտէնք, մէր բանին կէնանք։

— Լա՛վ,— ասում ա տղէն,— կէ՛թամ։

Բէզրգյանը նշանաբանը տալիս ա տղի՛ն. տղէն վէ՛ր ա ունում, դնում ծօ՛ցը, նիլնում ձին՝ յա՜լլա դպա Գյանջա։

Է՛թում ա, է՛թում ա, է՛թում ա, շատն ու քիչն աստօծ գիտա՛ մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ, քշէր, ցէրէկ էթում ա, հասնում ա Գյանջա։ Էթում ա սրա՛ն, նրա՛ն հարց ու փօրց անում։