Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛սա,— ասէց,— ա՛յ կնիկ. ասա տէնամ՝ ի՛նչ էս ասում։

— Պտի էդ տղին,— ասէց,— ջո՛ւղաբ անէս, վօր նրա էրէսը էլ չտէնամ։

— Խի՞, ա՛յ կնիկ, քէզ ի՞նչ ա արէ,— ասէց մարթը։

— Բա՛ չէ՞ս ասի,— ասէց,— ըսէ՛նց, ըսէն՛ց, ըսէ՛նց բան. ուզում էր իմ «հալալը հարամի»։— Նստում ա մարթին մին-մին նա՛ղլ անում, մնին էրկու ավէլացնում։

— Ղօ՞րթ:

— Ղօ՛րթ:

— Բա՛ վօնց անէմ, ա՛յ կնիկ, էդ թավուր աչքաբաց, զալում տղին վօ՞նց ջուղաբ անէմ. գիտա՞ս էս մի քանի ամսումը ինձ աշխարքի խէր ա տվէ։ Սավայի էդ,— ասէց,— հէննէն տա՛րօվ էմ կապնըվէ, վօր դո՛ւս էլ անէմ՝ պտի սաղ տարվա հախը տամ։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ մարթ,— ասում ա կնիկը,— ռո՛ւս կանէս՝ լավ, չէ՛ս դուս անի՝ յէ՛ս գլուխս կառնէմ, ըստիան կկօրչէմ։

Խէղճ մարթը մնացէլ էր էրկու ջրի արանքին, չէր գիտա՝ ի՛նչ անի, ի՛նչ չանի։ Տղին ջուղաբ անէր՝ պտի սաղ տարվա հախը տար, դո՛ւս չանէր՝ չէր ըլնի, կնկա ձէռիցը չպտի պրծնէր։ Մի՛տք արէց, մի՛տք արէց, վէրջն ասէց. «Բալի կարէնամ էդ տղին մի դհօվ կօրղնի, յա սըպանիլ տա, թէ չէ էլ ուրիշ ճա՛ր, իլլաջ չկա»: Էդ բէզրգյանը իրանց տան կշտին մի փուռ ունէր. վէ կացավ գնաց փռնչու յախէն կպավ։

— Փռնչի՛,— ասէց,— քէզ մի բան կասէմ, պտի ա՛նկաջ անէս։

— Ա՛չքիս վրէն, ա՛ղա ջան, է՛րկուսն ասա,— ասէց փռնչին։

— Էքուց էն գլխէն,— ասէց,— մընին կղրգէմ կուշտդ, կգա, կհարցնի, թէ. «Ա՛ղէս ասում էր՝ ինչ վօր քէզ հրամայէցի, արէ՞ցիր, թէ չէ»։ Էս վօր կասի, էլ մտիկ չէս տա, էն սհաթը վէ՛ կունէս դրան սաղ֊սաղ կկօխէս փուռը։

— Լա՛վ,— ասէց փռնչին,— դու ղրկա՛, նրանից դէնը յէ՛ս գիտամ։

Իրիգունը տղէն դուքանիցն էկավ տուն, բէզրգյանը նրան, վօր ասէս, բան չասէց, սաքի թէ բանից խաբար չի։ Կնիկը հացը բէրէց քցէ՛ց, նստէ՛ցին, կէ՛րան, կշտա՛ցան, պրծա՛ն, դէսից-դէնից ասէ՛ցին, խօսա՛ցին, զրի՛ց արին՝ ընչանք քնէլու վախտը։

Քնէլու վախտը վօր էկավ, բէզրգյանը տղին ասէց.— Է՛քուց էն գլխէն կէթաս մէր փռնչու կուշտը, դուռը կծէ՛ծէս, կհարցնէս. «Աղէս ինչ վօր հրամայէլ էր՝ արէ՞ցիր, թէ չէ»: Կա՛սէս, էլ յէդ կէթաս քու բանին։