Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քրէհդա՛րնէր,– ասէց տղէն,– բէռնէրը վէ դրէք, ըստէ չադիր տանք, կէ՛նանք ընչանք լիսանա, նօր վէ՛ կէնանք ճամփա ընգնէնք։

— Տնա՛շէն,— ասէցին քրէհդարնէրը,— էլ ըստէ ի՞նչ կա, վօր կէնանք, հրէ՛նիկ դէզն էրէվում ա:

— Չէ՛ վօր չէ,— ասէց տղէն,— հէրս վասիաթ ա արէ, վօր քշէրը ճա՛մփա չէթամ:

Ինչ ա՛րին չա՛րին՝ չէ՛լավ, տղէն մի հէտ սատանի ձին նի՛ էր էլէ, չէ՛ր ուզում վէ գա։ Դէ՛ նրանք էլ ի՛նչ պտի ասէին. բէրին բէռնէրը վէ՛ դըին, չա՛դիր տվին, կացան: Քշէրվա մի վախտ տղէն վէ՛ կացավ, ասէց. «Տէնամ քրէհդարնէրը քնէ՞լ էն, թէ չէ, հօ դօղ, հարածի չկա՞»։ Բէռնէրի չօրս բօլօրը մա՛ն էկավ, է՛ս դիհը գնաց, է՛ն դիհը գնաց՝ մըն էլ տէհավ՝ հրէնիկ գէղիցը մի մարթ՝ ֆանառը ձէռին, մի զադ ուսին կրընկում ա դպա գէրէզմաննէրը։ Ասէց. «Ա՛րի բուսուն պահէմ, տէնամ էդ մարթը էս բէվախտին ո՞ւր ա էթում։ Սատանական ընէ՛նց էլ զուլում մթնաքշէր էր, ընէ՛նց զուլում մըթնաքշէր, վօր մատդ մարթի աչք կօխէիր՝ չէ՛ր իմանա։ Տէհավ՝ էդ մարթն է՛կավ, է՛կավ՝ հասավ գէրէզմաննէրը. ըտէ դէ՛ս ընգավ, դէն ընգավ, մի քար գտավ. էդ քարը բանձրացրէց, բահօվ տակը փօ՛րեց, ուսի զադը վէ՛ դրէց, ընդէ ֆօ՛րէց, քարն էլյէդ ուսուլօվ քցէց վրէ՛ն, թօղաց, դէզի ճամփէն բռնէց գնաց։

Տղէն էս վօր տէ՛հավ, ուրախացավ՝ աշխարօվ մին էլավ։ Խէղճը հէնց գիտար՝ էն մարթը խաղի՛նա յա ա՛պրանք բէրէց, էն քարի տակին ֆօրէց, ասէց. «Կէթամ կհա՛նէմ, կհարստա՛նամ, մալ ու դօլվաթի տէր կըլնէմ»։ Լա՛վ։ Դէ՛ս մտիկ տվէց, դէ՛ն մտիկ տվէց, տէհավ՝ քրէհդարնէրը ընէ՛նց խռմփալէն քնած էն, վօր վօննէրիցը բռնէիր դէն քցէիր՝ չի՛ն իմանա։ Նրանց թօղաց ընդէ քնած, ինքը ֆանառը վա՛ռէց, յավաշ-յավաշ յէրըմիշ էլավ դպա գէրէզմաննէրը, դէ՛ս ման էկավ, դէ՛ն ման էկավ՝ էն քարը գտավ, ուսուլօվ բանձրացրէ՛ց, տակը մխէլի տէղ քա՛նդէց, ընդէ պահած զադը հա՛նէց, դրէց ուսին, բէրէց չադիրը։ Բաց արէց, ի՜նչ տէնա՝ մի սի՜րուն, նա՜շխուն, հուրի-մալաք ա՛խչիկ, թաքավօրի ախչկանը լայէղ շօրէր հաքին, յարալու արած, արէնշաղաղ խանչալն էլ կօխքին դրած։ Ձէռը դրէց սրտին, տէհավ ըհը՛, սիրտը քցում ա։

— Բաս լա՛վ ա,— ասէց,— դէռ հլա սաղ ա. թէզօվ սրան մի ճա՛ր անէմ։