Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իմա՛ցա,— ասէց տղէն,— վօնց վօր ասէցիր՝ ընէնց էլ կանէմ։

Ակը ձէռիցն ա՛ռավ, վէ՛ կացավ գնաց բազար։ Դէ՛, շօրը-մօրը փօխել էր, ուրիշ գէյմ մտէ, վօր ասէս՝ մարթ էլա չճանանչեց նրան, թէ օ՛վ ա, օ՛վ չի։ Տարավ դո՛ւզ թաքավօրի սառաֆի տղի կուշտը, ակը հանէց շանց տվէց։

— Էս ակն ի՞նչ աժի,— հարցրէց։

— Հա՛զար էրկու հարիր մանէթ,— ասէց սառաֆի տղէն։

— Բաս վօր ըտէ՛նց ա,— ասէց,— վէց հարիր մանէթ տո՛ւ, վէց հարիրն էլ քէզ փէ՛շքաշ։ Ռա՞զի էս։

— Ռա՛զի էմ,— ասէց սառաֆի տղէն։

Էն սհաթը ուրախ-ուրախ հա՛նեց, վէց հարիր մանէթը նաղդ համըրէ՛ց, ակը ձէռիցն ա՛ռավ, դէռ հլա իրա միջին էլ ծիծաղաց նրա վրէն, թէ էս մարթը գի՜ժ ա, ի՛նչ ա, վօր էս թավուր գյօզալ ակը բէրէլ ա, կիսագին ծախում։

Իրիգունը վօր էկավ տուն, հօրը մին-մին նաղլ արէց.— Բա չէ՛ս ասի,— ասէց,— ա՛յ հէր, ըսէ՛նց, ըսէ՛նց, ըսէ՛նց բան, ըսօր մի տղա բէրէց հազար էրկու հարիր մանէթանօց ակը վէց հարըրօվ ծա՛խէց, յէս էլ առա, թօղաց, գնաց։

— Ա՛յ վօրթի,— ասէց հէրը,— բա խի՞ չիր էն տղին կանչում, բէրում տուն, վօր լավ պատիվ տայինք, ընէնց ճամփու դնէինք։ Վօ՛րթի դէռ հլա ջա՛հէլ էս, չէ՛ս իմանում, վօր էդ թավուրնէրից մարթ, տէղն ընկած վախտը, շա՛տ խէր կտէնա։

— Լա՛վ, ա՛յ հէր,— ասէց,— վօր մըն էլ ռաստ գա՝ կբէրէմ։

Անց ա կէնում մի քանի վախտ, օրէն մի օրը, թաքավօրի ախչիկը տղին էլի ղրկում ա բազար, ասում ա. «Է՛ս առ, է՛ն առ, է՛ս բէ, է՛ն բէ», մախլաս, ինչ վօր պէտքն էր՝ փօղ ա տալի, վօր էթա ա՛ռնի։ Էս տղէ՛ն ա՝ գէյմը փօ՛խում ա, դուս գալի, էթում բազար։ Դէ՛ս ա ման գալի, դէն ա ման գալի, ինչ վօր կնիկը թա՛մբահ էր արէ՝ ա՛ռնում ա, թօղում գալի տուն։ Ճամփին սառաֆի տղէն սրան ռաստ ա գալի։

— Այ բարօ՜վ, հազա՜ր բարին,— ասում ա սառաֆի տղէն,— քէ՜ֆդ, հա՜լդ, վօ՞նց էս, լա՞վ էս։

— Փա՛ռք իրա օղօրմությունին,— ասում ա,— կա՛նք էլի։

— Ինչ կըլնի՝ կըլնի,– ասում ա սառաֆի տղէն,— ա՛րի ըսօր էթանք մէր տունը ղօնաղ. շատ վախտ ա իրար չէնք տէհէ, դէ՛սից,