Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, գալիս էն մի չայիր-չիման տէղ, մի ախպրի կշտի վէ՛ գալի՝ մի քիչ դինջա՛նան, հաց-մա՛ց ուտէն, էլ յէդ վէ՛ կէնան, էթան իրանց ճամփէն: Թաքավօրի աղչկա վրէն հօ էլ հա՛լ չէր մնացէ՝ բէղտ՛րէլ էր, թըլըպպէ, մնացէ: Ախար խէղճը աղիզ-մազիղ մէնձա՛ցած, արէվի էրէս չտէ՛հած՝ կա՛րար իրէք օր իրար վրա ճա՛մփա էթա, ըն էլ ձի օվ։ Հաց վօր կէրան պրծան, գլուխը դրէց տղի ծնգանը, ասէց. «Մի քիչ աչքս էլա կպցնէմ, դինջանամ»։ Տղէն տէհավ, վօր քնէց, ինքն էլ իրա գարդի հէննա էլավ։

«Հրէ՛ս,— ասէց ինքն իրան,— ձէռնէրիս փօղը պրծնում ա․ սրանից դէնը ի՛նչ պտի անէնք, ո՛ւմ դուռն էթանք, ո՞ւմ ձէռը մէկնէնք, մի կտօր հաց ուզէնք: Կնիկս,— ասէց,— էն ղօնում վօր մի ակը տվէց, տանէմ խարշէմ՝ իրա մազէրի մի՛չիցը հանէց, ա՛րի մի ման գամ, տէնամ նրանից է՞լ կա, թէ հէնց է՛ն էր, վօր տվէց»: Ա՛նկաջ դրէց, տէհավ՝ խըռըմփալէն քնած ա. ուսուլօվ ձէռը տարավ մազէրը, դէ՛ս քրքրէց, դէ՛ն քրքրէր, մըն էլ ի՜նչ տէնա՝ մի կարմիր մահդի կտօր, վրէն օխտ-ութ ակը շարօտած, ընէնց էլ մի շօղշօ՛ղում ին, ֆըրֆրահա՛ր գալի, վօր քիչ էր մնում մարթի աչք քօռացնէին թօղային։ Էս վօր տէհավ՝ նօ՛ր մի քիչ խէղճի սիրտը արխէյնացավ, տէ՛ղն ընգավ: Քրտնած մատնէրօվ վօր բռնէլ էր, ակնէրը մի քիչ սէվացէլ ին. ասէց. «Դնէմ ա՛րէվը, չօրա՛նա, յէդ վէ՛ր ունէմ, պահէմ»։ Մահդի կտօրը վէ՛ կալավ, դրէց արևը: Վօրդիան վօր էր, էն դհիցը մի ագռավ վէր էկավ, հալբաթ իմացավ միս ա, մահդի կտօրը կտցէց՝ թռավ: Տղէն ընգավ յէննուցը. «Թը՜ռ հա թըռ, թը՜ռ հա թըռ, թը՜ռ հա թըռ», համա էլ ո՛ւր՝ տարավ ու տարավ: Շա՛տ գըլխին վայ տվէց, լա՛ց էլավ՝ համա էլ ի՛նչ, բանը բանից անց էր կացէ։ Մնացէլ էր շիվարած, չէր իմանում՝ ի՛նչ անի, ի՛նչ չանի, ի՛նչ էրէսօվ կնկա էրէսին էրէվա: Միտք արէց, միտք արէց, վէրջն ասէց. «Լավն էն ա գլուխ վէր ունէմ, էթամ մի դհով, աշխա՛տանք անէմ, մի քանի շա՛հի հավաքէմ, նօ՛ր ընդիան տամ, էթամ Ստամբօլ»: Չունքի գիտար, յէդ ու աղաք թաքավօրի ախչիկն էլ կգար Ստամբօլ, ասէց. «Ընդէ իրար կքթնէնք»։ Ըտէ՛նց էլ արէց, ուսուլօվ կնկա գլուխը վէ՛ կալավ ծնգան վրիցը, դրէց գէննին, բէրէց ձին թա՛մքէց, նի էլավ՝ յա՜լլա:

Գնա՛ց, գնա՛ց, գնա՛ց, շատ գնաց, թէ քիչ՝ աստօծ ա խաբար, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ, լի՛ս գնաց, մո՛ւթ գնաց՝ դուս էկավ Թիֆլիսա շհարը: Ըստէ իրա ձին, ասպարնէրը